Դուրյան

Ծնվել է Կոստանդնուպոլիսի Սկյուտար թաղամասում: 1867թ. ավարտել է Սկյուտարի ճեմարանը։ Եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել հրապարակախոսությամբ (եղել է «Օրագիր ծիլն Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վ.Հյուգո, «Թագավորը զվարճանում է», Վ.Շեքսպիր, «Մակբեթ» և այլն)։

 Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։ Եղել է 19-րդ դարի հայ առաջին գրողը, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ: Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից:

Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական-հոգեկան ծանր հետևանքները։ Գրողը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղթահարել կլասիցիզմի կապանքներն ու պայմանականությունները: Նրա բանաստեղծությունները, որոնց մեծ մասի քնարական հերոսը ինքը՝ հեղինակն Է, ունեն հասարակական ու համամարդկային արժեք։ Եղել է հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակը։

Հայ նոր քնարերգության մեջ սկզբնավորել է մարդու մեջ մարդկայինը պահպանելու և զարգացնելու թեման։ «Լճակ», «Ի՛նչ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում «անապակ սեր», «ազատ օդ» և ազատություն չգտնելով, փարվում է գերեզմանին։

Գրողը վերականգնել է միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվել կլասիցիզմից, նկարագրությունից, բանաստեղծությանը հաղորդել զգացմունքային խորություն, հոգեբանություն:

 Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար 16-ամյա պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին լրացած, հեռանում կյանքից։

Մուրացան

Մուրացան

Հայկական ուշ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչը Մուրացան է։

Ռոմանտիզմը (վիպապաշտություն) մշակութային ուղղություն է, որը հայտնվել էր Եվրոպայում 18-րդ դարի վերջին և իր ծաղկմանն էր հասել 19-րդ դարի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում կերպասրվեստի ու գրականության ներկայացուցիչները իրենց ստեղծագործություններում ցանկանում էին ընդգծել և ցույց տալ իդեալականը, որը հակադրվում էր իրական վիճակին։

Մուրացանը (իսկական անուն-ազգանունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) սովորել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ էլ արել է գրական առաջին փորձերը: Նրա ծնողները միջին մակարդակի մարդիկ էին, անգետ էին, բայց փորձում էին ամենինջ անել, որ երեխան ստանար լավ կրդույթյուն, գնում էր մասնավոր դպրոց բայց, 1864 թ-ին նրա հայրը մահացավ, նյութական խնդիրների պատճառով դուրս եկավ, մասնավոր դպրոցից և մեկնեց սովորական, բայց կարողացավ իքնանկրդությամբ լռացրեց այդ բացը և 1877 թ-ին շրջագայեց Սյունիքով ու Արցախով, ծանոթացավ պատմական հուշարձաններին, ուսումնասիրել հին հիշատակարանները, հետագայում գրեց «Հասան-Ջալալյան ազգի համառոտ տոհմագրությունը» (1880 թ.) երկը:

1878 թ-ին Մուրացանը տեղափոխվել է Թիֆլիս. աշխատել է որպես հաշվապահ: Խնդիրներ ունենալով փողի հետ, նա աշխատում էր և չեր կարողանում կենտրոնանալ իր գրականության վրա:

Նրա առաջին գեղարվեստական գործը «Ռուզան կամ Հայրենասէր օրիորդ» (1881) պատմառոմանտիկական դրաման է։

«Հայ բողոքականի ընտանիքը» (1882), «Իմ կաթոլիկ հարսնացուն» (1885), «Չհաս է» (1886) վիպակներում մերժել է այլադավանությունը՝ այն համարելով ազգը տրոհող չարիք։

«Հասարակաց որդեգիրը» (1884), «Ի՞նչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886), «Հարուստները զուարճանում են» (1888) վիպակներում քննադատել է բուրժուական բարքերը, ապազգային մարդկանց։

Մուրացանի իդեալական հերոսն առաքյալն է, որի շուրջ հյուսելով հասարակական ուտոպիայի իր գաղափարը՝ միաժամանակ ցույց է տվել ռոմանտիկական այդ պատրանքների փլուզումը («Խորհրդատր մի անձնուհին»,1889, «Լուսավորութեան կենտրոնը», 1890, «Նոյի ագռաւը»,1899, «Առաքեալը»,1902)։ Հայ դասական պատմավեպի նվաճումներից է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն (1896)։

Մուրացանը հռչակվում է։ Ծանր տանելով աշխատանքը խոր ազդեցությունը , նրա հոգեկան աշխարհի շետվում է. 1908 թվականին երևում էն հոգեկան խանգարման նշաններ։ Մուրացանը մահանում է 1908 թվականի օգոստոսի 30-ին 54 տարեկան հասակում՝ անավարտ թողած իր ստեղծագործական մտքերը։

Նոր գրականություն

Հայ նոր գրականության սկզբնավորումը, ինչպես նկատվել է գրականագիտության մեջ, կապվում է 17-րդ դարի վերջերի և 18-րդ դարի սկզբների հետ, երբ նախորդ երկու դարերի ընթացքում գրեթե մոռացված հին մշակույթը սկսում է վերածնունդ ապրել, նոր շրջան է մտնում աշխարհականացման գործընթացը

Միջին հայերենից հետո վերստին անցում է կատարվել գրաբարին, շուրջ 2 դար ստեղծվել են բանաստեղծություններ, գիտական ու իմաստասիրական երկեր։

Մխիթարյան միաբանության ուշադրությունն ուղղվել է հայության ազգային ինքնագիտակցության արթնացման նպատակին, ձգտել է վերակենդանացնել ազգի հիշողությունը՝ գտնելու անցյալի հետ կապը, վերածնել է հայոց պատմութան մեծագույն արժեքները՝ պետություն, թագավորություն, եկեղեցի, համակարգել դասական հայերենը, կազմել բառարաններ, գրել քերականական և տրամաբանության դասագրքեր ու դպրոց, ուսումնական ձեռնարկներ։ Դասական հայերենի վերածնության շարժումը, որն առավելապես դրսևորվել է գրականության բնագավառում, և որի նախաձեռնողներն առաջին հերթին Մխիթարյաններն էին: Նշանակալից երևույթ էին մասնավորապես Միքայել Չամչյանի «Պատմություն հայոց» եռահատոր աշխատությունը, «Նոր բառգիրք հայկազյան լեզվի» երկհատոր բառարանը, որ արդյունք է երեք վարդապետների՝ Գաբրիել Ավետիքյանի, Խաչատուր Սյուրմելյաեի, Մկրտիչ Ավգերյանի մոտ չորս տասնամյա մանրակրկիտ աշխատանքի և ընդգրկում էր գրաբարի ամբողջ բառագանձը:

Մխիթարյան միաբանությունը այսօր էլ շարունակում է իր հոգևոր ու մշակութային գործունեությունը: Գրական կյանքի նորոգության այս գործընթացներն առավել լայն ծավալ են ստանում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի աոաջին կեսին:

Մամուլի հետ զարթոնք է ապրում նաև դպրոցը, ամուր հիմքերի վրա է դրվում կրթական գործը: 19-րդ դարի աոաջին կեսին բացվում են մի քանի դպրոցներ: 1810թ. Աստրախանում սկսում է գործել Աղաբաբյան դպրոցը, 1815թ. Մոսկվայում հիմնվում է Լազարյան ճեմարանը, 1825թ. հունվարի 1-ից բացվում է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Էջմիածնում բացվում է ժառանգավորաց դպրոցը, 19-րդ դարի 30-ական թվականներից սկսում են գործել Պադուայի (Իտալիա) Մուրատյան (1834) և Վենետիկի Ռափայելյան (1838) դպրոցները, հիմնվում են բազմաթիվ գավառական դպրոցներ: Այդ հաստատություններում կրթություն ստացած մտավորականների սերնդին էր վիճակված առաջ տանել նոր գրականության ստեղծման դժվարին գործը:

19-րդ դարի վերջին տասնամյակը և 20-րդ դարի սկիզբը հայ նոր գրականության   զարգացման   բարձրակետն   են:Գրականության մեջ այս տասնամյակում առանձնապես բարձր նվաճումների է հասնում ռեալիստական արձակը: Շիրվանզադեի, Գրիգոր Զոհրապի հետ միաժամանակ հրապարակ են գալիս նոր դեմքեր: Դարավերջի այս տասնամյակում են իրենց ճանապարհն են սկսել երկու մեծությունները՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը:

Հղումներ. 1 2 3 4

Խաչատուր Աբովյան

Խաչատուր Աբովյան

Հայ գրող ծնվել է Քանաքեռում, մի սովորական նահապետական ընտանիքում :

1819 թ. — Ծնողները Խաչատուրին տանում են Էջմիածին: Այդ տարիներին վանքի ազդեցիկ հոգևորականներից էին կաթողիկոս Եփրեմ Ձորագեղցին և արքեպիսկոպոս Անտոն Մուղնեցին:

Էջմիածնի վանքի դպրոցում աշակերտները սովորում էին գլխավորապես եկեղեցական ընթերցանություն, առավել շնորհալիները բարձրագույն վարդապետական գիտություններ:

Էջմիածինը դարձավ նրա գաղափարական հասունացման վայրը: Վանքում լսած, կարդացած ու յուրացրած գիտելիքների ողջ հանրագումարը Աբովյանը հետագայում ամփոփ ձևով տվել է <<Վերք Հայաստանի>> վեպում: 1823 թ. մարտին Խ. Աբովյանը փոխադրվում է Հաղպատի վանք, իսկ 2 ամիս անց, մայիսին` Տփղիս` Պողոս վարդապետի դպրոցը:

Խ. Աբովյանը Ներսիսյան դպրոցում Առաջին մարդը, որը լրջորեն զբաղվեց վիրահայոց լուսավորության գործով Ներսես Աշտարակեցին էր, որի ջանքերով էլ 1824 թ. Թիֆլիսում կառուցվում է դպրոց, որտեղ նույն թվականի դեկտեմբերի 1-ից իր ուսումն է շարունակում Խ. Աբովյանը:

Նրա մտերիմ ընկերներն էին Առաքել Արարատյանցը, Հովհաննես Վարդանյանը, Ստեփանոս Նազարյանցը: Աշակերտներն այստեղ սերտում էին քերականություն, ճարտասանություն, աշխարհագրություն, պարսկերեն և այլն:

1826 թ., գերազանց առաջադիմությամբ ավարտելով Ներսիսյան դպրոցը, Աբովյանը գնում է Հաղպատ, որտեղ այդ ժամանակ գտնվում էր Անտոն Մուղնեցին:

Արարատյան վերելքը բեկումնային եղավ Աբովյանի համար: Մտերմանալով
Պարրոտի հետ` Աբովյանը նրան պատմում է Եվրոպայում կրթություն ստանալու իր
վաղեմի երազանքի մասին: Պարրոտի աջակցությամբ 1830թ. սեպտեմբերի 3-ին գնում է Դորպատ և 5 տարի սովորում: Որտեղ նա սովորում է գերմաներեն և ընդանուր Գերմանական գրականությունը:

1837 -ին Աբովյանը նշանակվում է Թիֆլիս գավառական դպրոցի տեսուչ:

1943-ին տեսուչի պաշտոն է ստանում Երևանի գավառական դպրոցում, որտեղ միչ իր կյանքի վեռջ էլ աշխատում է

Իսկ իր մահը մի մեծ գաղտնիք է, սակայն կան հարյուրավոր վարկածներ, մեր դեմը կա այն, որ նա 1848 թվականին մարտին հրաժարվում է դպրոցի տեսչությունից, քանի որ կաթողիկոսի առաջարկումով նա պետք է մեկներ Թիֆլիս և ստանար Ներսիսկան դպրոցի տեսչությունը, բայց նույն տարվա ապրիլի 2-ի լուսաբացին Աբովյանը դուրս է գալիս և չի վերադառնում:

Նահապետ Քուչակ

Նահապետ Քուչակը ուներ շատ մականուներ՝ Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, վանեցի կամ Վանլի Քոչակ: Նրա ծննդյան ամսաթիվը ենթադրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։:

Նահապետ Քուչակը եղել է ժողովորդի կողմից սիրած սիրված առաջին երգիչ և աշուղ նաև Ն. Ք-ի անունով շուրջ մեկ տասնյակ գրավոր ու բանավոր սիրային, կրոնական, բարոյախրատական, աշուղական երգեր՝ հայերեն և թուրքերեն:շ

Քանի որ միջնադարում աշխարհիկ սեր երգելը եկեղեցին խստորեն դատապարտել է, երգիչը բողոքում է Աստծու դեմ, որ ստեղծել է գեղեցիկ կնոջը, բայց մեղք է համարում նրան սիրելը, սակայն, ստանալով Աստծու թույլտվությունը, սիրո երգիչն ազատորեն արտահայտում է իր սերը:

Իր հայրեների մեր, որոնք համարվում է հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը, նա սերը սարքել է այն թեման,որի շուրջը նա գրում էր և գրում: Նրա առջեքը, կորուստը և անընդունելությունը ապրել առանձ նրա: Հայրեները բաղկացած են չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։տողերը երկատվում են, գրվում ութ տողով։

Նարեկացի

Գրիգոր Նարեկացին ծնվել է 951 թվականին Վանալճի հարավային ափերի գյուղերից մեկում, բայց նույնպես մեծ կապ ուներ Նարեկ գյուղի հետ, որտեղից էլ եկել է նրա Նարեկացի անունը: Նարեկ վանքում վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին, ով հաշվում էր ամենազարգացած և առաջընդաց մարդկանցիծ մեկը: Նա նրա ղեկաարությամ անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում և հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը

Գրիգոր Նարեկացուց մնացել գործեր «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր , «Մատյան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատյան ողբերգութեան» քնարական պոեմը։ Նրա «Մատյան ողբերգութեան» հռչակվել է գեղարվեսական մեծագույն արժեքների թվին :

Որպես շատերը ասում են Գրիգոր Նարեկացին գրականության մեջ մնաց մի մեծ անձնավորություն հայ գրականության մեջ, բովանդակության համապատասխան ոտանավորի տարբեր չափեր ստեղծելու և օգտագործելու, ռիթմի ու երաժշտականության արդյունքների հասնելու հարցում։

Երաժշտությունը եղել է մի ուրիշ կոմը Նարեկացու, ոչ թե առանձին այլ մի կերպով կպած նրա գեղարվեստության հետ: Օգտագործելով իր տաղերում նոր եղանակների կազմության ձևեր, այնուհետև նա կարողացել է ոչ միայն ազատ լինել եկեղեցական կանոնական ոճից այլ նաև հարստացել ժող-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով: և որպես արդյունք նա ազդել է ոչ միայն միջնադարյան հայ գրողներին, այլ նաև նոր ժամանակների հայ պոեզիայի նշանավոր դեմքերին:

Վ․ Տերյան “Մթնշաղի անուրջներ” բառային աշխատանք

1․ Վահան Տերյանի “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10-15 անծանոթ բառ և բացատրել բառարանի օգնությամբ։

պչրանք-զարդարանք, քամահրանք– արհամարանք, գգվանք-գուրգուրանք, դալկացող-գույնը կորցնող, ամոքել– բուժել, անդողդոջ-, բեզարած-, գեղագնգուր-, տարորեն-տարօրինակ կերպով, դալուկ-գունատ,անգույն

2020-2021 Հայոց լեզու,գրականություն հաշվետվության

Կյանքը անկայուն էր, այս դպրոցական տարվա ընթացքում և բոլորիս համար այն բերեց նոր խոչընդոտներ: Այնուհետև մենք շարունակեցինք մեր ուսուցումը: Իմ առջև դրել էի մի քանի նպատակներ, որոնցից մի քանիսը իրականացրեցի: Բաակայություններիս պատճառով շատ բացթողումներ եմ ունեցել. կորոնավիրուսը անընդհատ մեզ հետապնդում էր:

Այս ուսումնական տարվա ընթացքում կատարել եմ թարգմանություններ՝ «Մի փոխիր աշխարհը», «Առակ կյանքի մասին», «Առևտրի ճանապարհը», ուսումնասիրել եմ գրողների, նկարիչների կենսագրությունը Համո Սահյան , Եղիշե Չարենցը :Բառային աշխատանք “Մթնշաղի անուրջներ“ Հովհաննես Թումանյան ” բառարան

Ծերունին և ծով

Ծերունին և ծովը վիպակ է, որը գրել է ամերիկացի հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը։ Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։

 «Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, որը արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Իրականում նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և այլն։ 

Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել. այդպես կարելի է բնութագրել ծերունուն: Ամենադժվար պահին չի հանձնվում, առաջ է գնում: Ծերունին ամբողջ ուժով կռվում է շնաձկան հետ : Հասկանալով հսկա շնաձկան դիմաց սեփական անզորությունը: Ծերունին կռվեց մինչև վերջ, կորցրեց ձկանը, բայց չթողեց նրան զգալ հաղթանակը:

Լևոն Շանթ«Հին աստվածներ»

1․ «Հին աստվածներ» դրամայի իրական և պատրանքային հերոսները:

«Հին աստվածների» հերոսներն են’  Կույր վանականը, Աբեղան, Վանահայրը, Իշխանուհին և իշխանը։ Պատրանքային հերոսն էր Սեդան՝Աբեղայի երազների գեղեցկուհին, Վանականն ու Ճերմակավորը՝ Վանահոր հոգեբանական 2 բևեռները, նաև Միգանույշները, Ալենույշները, Հովիկները։

2․Ի՞նչ իրադարձություն է խախտում Աբեղայի հոգեկան անդորրը:

Սեդային Սևանում փրկելու ժամանակ նա պատահական հպվում է նրան, ինչը խախտում է նրա հոգեբանական անդորրը

3․Ինչո՞ւ է Աբեղան իրեն համարում «կորսված մեղավոր»:

Իրեն արգելված Սեդայի մարմնին դիպչելու համար նա իրեն «կորսված մեղավոր» է համարում: Այդ պատճառով նա ծնկի է իջնում խաչի առաջ և ներողություն խնդրում Աստծուց իր մեղքի համար:

4․«Հին աստվածներ» դրամայի բնագրից օգտվելով՝ ներկայացրե՛ք Իշխանուհուն և Վանահորը. ի՞նչ ընդհանուրություններ և տարբերություններ ունեն նրանք, ո՞րն է նրանց հոգեկան կռվի պատճառը:

Վանահոր կյանքի իմաստը դա Աստծու հանդեպ իր հավատքն է, իսկ Իշխանուհու իմաստը դա սերն է, որ ըստ դրամայի, իր հավատն է:Երբ գալիս է նրանց բաժանման ծանր պահը, Իշխանուհին ասում է  Վանահորը, որ նա ողջ կյանքը միայն օտարությանն ու միայնությանն էր բաժին ընկել։Նա օտար ու միայնակ էր հարազատների կողքին և ամուսնու մահից հետո նա փորձեց իր միայնությունը լրացնել Վանահոր՝ իր միակ սիրո ներկայությամբ։Սակայն Վանահայրը, որ տեսել էր կյանքի վայելքը, վայելել երիտասարդությունը իշխանուհու հետ, այլևս չէր ցանկանում նույն սխալը կրկնել ու հեռանալ տիրոջից։

5․Դրամայից դու՛րս գրեք այն դրվագները, որտեղ երևում է Սեդան, և մեկնաբանե՛ք, թե ինչպիսի կերպար է նա՝ իրական, աներևույթ, ցնորք…:

Փոթորկի թարմ շունչը և Սեդայի մարմնի հպման հիշողությունը Աբեղայի մեջ կյանքի տարերք են արթնացնում։Սեդան Աբեղայի մտքում գալիս է երկրորդ արարում, երբ նա Վանահորը խոստովանում է մեղքը, և դրանից հետո խզվում է կապը Աբեղայի և Վանահոր միջև։Հաջորդ անգամ Սեդայի կերպարը հայտնվում է այն ժամանակ, երբ Սեդան պատկերացնում է իրեն Մեհյանի գավիթում, որտեղ իշխանն ու զինվորները հեթանոսական խնջույք են կազմակերպել։Եվ այն ժամանակ, երբ իշխանը Աբեղային վանում է սեղանի մոտից՝ պնդելով, որ նա կռվի մարդ չէ, Աբեղայի առաջ նորից ծնվում է Սեդայի պատկերը։

Հաջորդ անգամ Սեդայի կերպարը նրա աչքի առաջ է գալիս չորրորդ արարում, երբ Վանահայրը Աբեղային վտարում է կղզուց։Աստիճանաբար Սեդայի պատրանքը Աբեղային հասցնում է խելագարության, և նա ինքնասպան է լինում։

Սեդան պատրանքային գլխավոր կերպարն էր, ով Աբեղայի երևակայությունից էր ծնունդ առել։Այս պատրանքը հանգիստ չտալով Աբեղային՝ կասկած է նաև գցում նրա հավատի մեջ և աբեղային իր անթերի կերպարով ծանոթացնում սիրո, կյանքի վայելքների հետ։

6.Տեսլական, պատրանքային ի՞նչ կերպարներ են հանդես գալիս դրամայում:

Տեսիլական առաջին կերպարն է Սեդան, որի վրա հյուսվում է ողջ դրաման։Մյուսը Ճերմակավորն ու Վանահայրն էին՝  Վանահոր հոգեբանական երկու բևեռը։Տեսլական են նաև  Ալենույշներն ու Միգանույշները, ովքեր ծովի փերիներն են, Հովիկները՝ որպես պատանիներ, Քողավորը, որը ծպտյալ Սեդան էր։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы