Assignment for 07.12.2020

1. Clear instructions at work are very important. 

2. Personal discussions in the office can distract from work. 

3. It is important to think about gender differences in office work. 

4. Employees’ health must be the top priority for office managers.

5. Positive atmosphere is important at work. 

6. Effective communication is important for both employers and employees. 

7. Team spirit is a key to success both for the office and its employees. 

1-F;2-D;3-C;4-X;5-E;6-B;7-A

Ռուս-թուրքական պատերազմը և հայերը

ռուս-թուրքական պատերազմը և հայերը 1877-78 թթ.

XIXդ․ կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև սրվեց պայքարը Օսմանյան կայսրությունում ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ XVIII դարի վերջերին, ստացել էր Արևելյան հարց անվանումը: Դրա դրսևորումն էլ Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների միջև ընթացող վեճն էր, որը դարձավ միջազգային քննարկման հարց։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը՝ որպես կաթոլիկ երկրի տիրակալ, ավելի լայն իրավունքներ պահանջեց կաթոլիկ եկեղեցու համար, իսկ Ռուսաստանը հանդես եկավ ուղղափառ եկեղեցու շահերի պաշտպանությամբ։ Սուր վեճը, որն առաջին հայացքից ընթանում էր սրբազան վայրերի համար, վերածվեց տերությունների միջև Թուրքիայից զանազան զիջումներ կորզելու պայքարի։
Հարաբերությունների հետագա սրումը 1853թ․ աշնանը հանգեցրեց ռուս-թուրքական հերթական պատերազմի, որը հայտնի է Ղրիմի կամ Արևելյան պատերազմանունով։ 1854թ․ Թուրքիային միացան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Սարդինական թագավորությունը։ Ղրիմի պատերազմը ազատագրության նոր հույսեր է արթնացնում արևմտահայերի մեջ։ Սակայն այս անգամ էլ նրանց ձգտումները չեն իրականանում։
Ղրիմ թերակղզում ռուսական բանակը ծանր պարտություններ է կրում։ 1856թ․ մարտին Փարիզում կնքված հաշտության պայմանագրով կատարվում է գրավված տարածքների փոխանակում։ Ղրիմը վերադարձնելու համար Ռուսաստանը կրկին հրաժարվում է Արևմտյան Հայաստանում գրաված հողերից, իսկ միջազգային ասպարեզում նա կորցնում է իր ազդեցիկ դերը։
Ակնհայտ է դառնում, որ Արևելյան հարցը մեծ տերությունների համար իրականում Օսմանյան կայսրության վրա իրենց ազդեցությունը տարածելու միջոց է։ Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրությանը ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիկչ մաս և շուտով Հայկական հարց անունով միջազգային դիվանագիտության կիզակետում հայտնվում։
1877-1878թթ․ ռուս-թուրքական պատերազմի պատճառները և ընթացքը։ Ղրիմի պատերազմում կրած օարտությունից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը դարձավ սևծովյան տարածաշրջանում ու Բալկանյան թերակղզում իր թուլացած դիրքերի ամրապնդումը և միջազգաի հեղինակության վերականգնումը։ Այդ պատակով ռուսական արքունիքը 1870-ական թթ․ կեսերին պաշտպանության տակ առավ օսմանյան տիրապետության դեմ ապստամբած բալկանյան ժողովուրդներին։
Արևմտաեվրոպական տերություններն իրենց հերթին չհապաղեցին օգտվել Թուրքիայի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակից։ Այսպես կրկին սրվեց Արևելյան հարցը։
1876թ․ գահ բարձրացած սուլթան Համիդ II-ը հանդիսավորությամբ ազդարարեց երկրում սահմանադրության ընդունումը, որով կայսրությունն անվանապես դառնում էր սահմանադրական միապետություն։ Նույն ժամանակ եվրոպական դեսպանների՝ Կ․Պոլսում սկսված ժողովը սուլթանից պահանջեց կայսրության քրիստոնյա ժողովուրդների համար անհապաղ բարեփխումներ իրագործել։ Աբդուլ Համիդը, ստանալով Մեծ Բրիտանիայի աջակցությունը, մերժեց մյուս տերությունների պահանջը՝ պատճառաբանելով, որ այդ քայլը նախ՝ միջամտություն է երկրի ներքին գործերին, և երկրորդ՝ սահմանադրության ընդունումով տերությունում լուծվում են ոչ միայն քրիստոնյաների, այլև ամբողջ բնակչության հիմնախնդիրերը։ Տեղի ունեցածը ավելի սսրեց ռուս-թուրքական հարաբերությունները։ Այս ամենն ի վերջո հանգեցրեց ռուս-թուրքական պատերազմի։
 1877թ․ ապրիլի 12-ին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան Թուրքիայի դեմ։ Եվրոպական տերությունները հույս ունեին, որ պատերազմող երկրներն ավելի կթուլանան․ Ռուսաստանը վերջնականապես դուրս կմղվի ռազմավարական նշանակություն ունեցով տարածաշրջանից, իսկ Թուրքիան հարկադրված իրենց օգտին նոր զիջումներ կանի։
Ռազմական գործողությունները ծավալվեցին Բալկանյան և Կովկասյանճակատներում։ Պատերազմի գլխավոր թատերաբեմը, սակայն, Բալկանյան թերակղզին էր։ Այստեղ 185-հազարանոց ռուսական զորակազմը, որին միացել էին սլավոնական ժողովուրդների զինված ուժերը, խոշոր հաղթանակներ տարավ թուրքական 160-հազարանոց բանակի դեմ։ Անցնելով Դանուբ գետ՝ ռուսական զորքերը համառ մարտերից հետո Բուլղարիայում գրավեցին Շիպկայի լեռնանցքը։ 1878թ․ սկզբին ռուսները մտան Սոֆիա, ապա Պլովդիվ և ընդհուպ մոտեցան Ադրիանապոլիսին ու Կ․Պոլսին։
Պատերազմը Կովկասյան ճակատում։ Պատերազմում հաղթանակի հասնելու գործում վճռական նշանակություն ունեցան նաև Կովկասյան ճակատում ռուսական զորքերի տարած հաղթանակները։ Այստեղ կռվող 70-հազարանոց ռուսական բանակի առջև խնդիր էր դրվել շեշտակի հարվածներով հնարավորինս առաջանալ Արևմտյան Հայաստանի տարածքում։
Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը Միխայիլ Լոռիս-Մելիքվիհրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Այն իրականացնում էր գլխավոր հարձակումը ռազմաճակատի կենտրոնական մասով՝ Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ։Կորպուսի Երևանյան ջոկատը գործում էր ճակատի ձախ թևում՝ հայազգի նշանավոր մեկ այլ հրամանատարի՝ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորությամբ։
Երևանյան ջոկատը ապրիլի 30-ին գրավում է Բայազետը, ապա նաև Դիադինն ու Ալաշկերդը։ Հաղթական կռիվներ մղելով թուրքական զորքերի դեմ՝ Տեր-Ղուկասովի ջոկատը ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով հունիսին նահանջի հրաման է ստանում։ Հայ գեներալը նահանջը կատարում է մեծ վարպետությամբ՝ միաժամանակ փրկելով թուրքերի ճիրաններում հայտնված բազմահազար հայ գաղթականների:
Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով, պաշարում է Բայազետի բերդը։ Ավելի քան տաս հազար հոգուց բաղկացած թուրքական բանակը կատաղի գրոհում է բերդի վրա, բայց գրավելի չի կարողանում։ Գտնվելով թշնամու օղակում, անհավասար մարտեր մղելով հակառակորդի դեմ՝ Բայազետի կայազորը, որի պետը կապիտան Ֆյոդոր Շտոկվիչն էր, սպառում է իր նյութական և ռազմական պաշարները։ Միակ փրկությունը դրսի օգնությունն էր։ Իրենց օրհասական դրության մասին Տեր-Ղուկասովին տեղեկացնելու մի քանի փորձեր մատնվում են անհաջողության։ Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանը (Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանը)  քրդական տարազով ծպտյալ անցնում է թշնամու օղակով և լուր հասցնում Տեր-Ղուկասովին։ Երևանյան ջոկատը օգնության է հասնում և համառ մարտերից հետո ազատագրում Բայազետի կայազորին  23 օրվա պաշարումից։ Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նաև ռուս գրող Վ․ Պիկուլի «Բայազետ» վեպում։
Կարսի համար մղված երկարատև կռիվներում ռուսական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ Այս ռազմավարական ամրոցի գրավումը հետաձգվեց և աշնանը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին։ Հայ կամավորականների առաջապահ ջոկատի ուղեկցությամբ ընթացող Լազարևի զորամասի վճռական գրոհը 1877թ․ նոյեմբերի վեցին ավարտվում է կատարյալ հաղթանակով, և Կարսը գրավվում է։ Դրանից հետո թուրքական հրամանատարությունն այլևս ի զորու չէր լուրջ դիմադրություն ցուցաբերելու։ 1878թ․ հունվարին կնքված զինադադարով Թուրքիան ճանաչում է իր պարտությունը։ Փետրվարին ռուսներն առանց կռվի մտնում են Կարին։
Սլավոնական ժողովուրդների ազատագրական պայքարը և սկսված պատերազմը ոգևորություն էր առաջացրել հայերի շրջանում։ Հայության լայն զանգվածներ իրենց եռանդուն մասնակցությունն են բերում պատերազմին։ Նրանք զիվորագրվում են ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում։ Հայերը հատկապես ոգեշնչվել էին այն հանգամանքից, որ ռուսական բանակի հրամանատարական կազմում զգալի թիվ էին կազմում ազգությամբ հայ ականավոր զորավարները։ Մ․ Լոռիս-Մելիքովի, Ա․ Տեր-Ղուկասովի և Հ․ Լազարևի կողքին մարտնչում էին գեներալներ Բեհբութ Շելկովնիկովը, Հակոբ Ալխազովը, Լևոն Մելիքովը, Ստեփան Քիշմիշևը և տարաստիճան բազմաթիվ զինվորականներ։
Անդրկովկասի զանազան շրջաններում կազմավորված և ռուս-թուրքական պատերազմին մասնակցած հեծյալ և հետևակային ութ կամավորական ջոկատները հիմնականում համալրված էին հայերենով։ Դրաց մեծ մասը զինվել էր սեփական միջոցներով։ Կամավորական շարծումն այնպիսի լայն ծավալ էր ստացել, որ ռուսական իշխանությունները ստիպված էին դադարեցնել ջոկատների հետագա հավաքագրումը։
Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը ոգեշնչեց արևմտյան հայ գործիչներին։ Նրանք ավելի համարձակորեն սկսեցին խոսել հայկական խնդրի լուծման մասին և այդ նպատակով դիմումներ հղեցին Ռուսաստանին ու մյուս մեծ տերություններին։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы