Շրջակա միջավայրի համաշխարհային օր

Շրջակա միջավայրի համաշխարհային օր , հռչակվել է ՄԱԿ-ի  1972 թվականի դեկտեմբերի 16-ից։ Ամբողջ աշխարհում նշվում է յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ին

Այս նյութի մեջ  կփորձեմ պատասխանել այս հարցերին:

  •  ինչպես եք խնամում ձեր շրջակա միջավայրը

Մեր բակում իմ պապիկին օգնում եմ ծառ տնկել և  չաղտոտել այն տեղը, որտեղ ես ապրում եմ:

  •  որպես քաղաքացի սոցիալական ինչ պատասխանատվություն եք դրսևորում

Նախ չեմ աղտոտում իմ շուրջը, եթե կան տարատեսակ աղբամաններ, օգտագործում եմ դա: Եթե ընտանիքով գնում ենք քաղաքից դուրս, փորձում ենք չօգտագործել պլաստիկից իրեր:

  • խորհուրդ քաղաքացուն, ձեր ընկերոջ, այն մարդուն, ով իր վարքագծով աղետ է միջավայրի համար

Աղբը նետել աղբամանները: Եթե գնում եք քաղաքից դուրս հանգստանալու, նախ մաքրել շուրջը, պահպանել այդ մաքրությունը: Խարույկը անպայման հանգցնել , որպեսզի հետագա հրդեհի  առիթ չլինի:

  • կրթահամալիրում ինչ նախագծեր եք կատարել ուղղված միջավայրի խնամքին

Այս նյութերի մեջ ես քննարկել եմ այս թեմաները «Ինչպե՞ս տեսակավորել աղբը» , «Պլաստիկ աղտոտումը հաղթահարելու 5 միջոց»

Հղում 1 և 2

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы