Մարմարիկի ջրամբար

Մարմարիկի ջրամբար
Գտնվում է Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա: Այս ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 միլիոն խոր.մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խոր.մ` օգտակար ծավալ: Ջրամբարը սկզբնապես կառուցվել էր 1974 թ. նոյեմբերին, սակայն երբեք չէր շահագործվել: Ջրամբարի պլանավորված ջուր լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խոր.մ բնահող սահեց դեպի ստորին բյեֆը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Կոտայքի մարզ, ծանոթացավ Մարմարիկի ջրամբարի վերականգնման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկեց ավարտական փուլիՀիմնական աշխատանքներն ավարտված են, մնացել են միայն ջրամբարի միջուկի կավային աշխատանքները մանրամասներն ու ժամկետները:քծ
Հիմնական աշխատանքներն ավարտված են, մնացել են միայն ջրամբարի միջուկի կավային աշխատանքները

Համաշխարհային բանկի Ջրամբարների անվտանգության ծրագրի շրջանակում
ջրամբարի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 2006թ-ին: Ջրամբարը կունենա շուրջ 24 մլն խմ ջուր կուտակելու հնարավորություն, ինչը թույլ կտա ոռոգել Կոտայքի մարզի եւ Արարատյան դաշտավայրի մոտ 1200 հա տարածք:
Այս ամենը եղել է 2011 եկենք, վդրլուծենք ի՞նչ է կատարվում հիմա։

Վարդանանց պատերազմ

Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին տեղի ունեցած ապստամբություն, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր։Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում: Պարսից արքայի պահանջը քննարկելու համար 449 թվականին Արտաշատում ժողով է հրավիրվում, որին մասնակցող հայկական իշխանական տները և Հայ Առաքելական Եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար[1]: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը՝ նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և, վերադառնալով հայրենիք, կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն, ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին

Թումանյան-բառարան

Վերնագիր՝»Ո՜նց է ժպտում իմ հոգին»

անմեկին 
1. Որ չի կարելի մեկնել՝ բացատրել, անբացատրելի, անլուծելի:
2. Անբաժան, չբաժանվող, իրարից չբաժանվող:
3.Անբացատրելիորեն՝ անասելիորեն լավ՝ գեղեցիկ, կախարդական:

անմեկին — հոմանիշներ

տես 1. Անբաժան: 2. Անմեկնելի 1 նշան.:

ետև — բացատրություն

ետևի,
1. Թիկունքի կողմը:
2. Մի բանի ներքին՝ ներսի կողմը:
3. Մի բանի երևացող կողմի հակառակ կողմը:
4. Նստուկ:
5. Հետո:
6.  Մի բանի ետևի կողմում, ետևը, ետևին: Այնտեղ բարին՝ լեռան ետև, ու չարն Է միշտ դռան ետև (Վ. Դավթյան):

ետև — հոմանիշներ

տես Հետև:

հավք — բացատրություն

հավքի,
1. Թռչուն:
2. (ժողովրդական) Չվող թռչունների գարնան վերադարձը, ինչպես և դրա ժամանակը:

հավք — հոմանիշներ

գ. Թռչուն:

 

զարկ — բացատրություն

զարկի [գոյական]
1. Հարված, ձեռքով կամ որևէ բանով (գործիքով, զենքով ևն) մեկին կամ մի բանի խփելը:
2. Սրտի բաբախյուն՝ տրոփ:
3. Զարկերակի պատերի հարվածանման տատանում, զարկերակի խփոց:
4. Հարվածների՝ տատանումների ևն հանած ձայն (զանգ, հնչյուն ևն):
5. Հրազենի կրակոց:
6. Զարկելը, զարկվելը, զարկելու գործողությունը:
7. (փոխաբերական) Որևէ գործողության՝ շարժման՝ պրոցեսի ևն համաչափ կամ որոշ պարբերականությամբ տեղի ունեցող հատվածներից յուրաքանչյուրը, ռիթմ, տակտ: Նա զգում Էր կյանքի զարկը (ԳԹ):
8. Հարվածելու եղանակը՝ թափը՝ ուժգնությունը:
9. Զարկել բայի հրամայականի (ժողովրդական) ձև: Զարկի՛ր:

զարկ — հոմանիշներ

գ. 1. Հարված, բախում, զարնվածք (արևմտհ.): 2. Տրոփ, տրոփյուն, բաբախ, բաբախյուն, թնդյուն, (բրբ.) տրփոց, տրփտրփոց (սրտի, զարկերակի):

շիրիմ — բացատրություն

շիրիմի, [գոյական]
1. Գերեզման, դամբարան:
2. Գերեզմանաքար, շիրմաքար:
3. (փոխաբերական) Սպանդանոց, մարդկանց մասսայական կոտորածի վայր:

շիրիմ — հոմանիշներ

գ. Գերեզման, դամբան, դամբարան, տապան: || Գերեզմանաքար, դամբանաքար, տապանաքար, շիրմաքար, հանգստաքար:

կից — բացատրություն

1)

[ածական]
1. Կողքին՝ մոտիկ գտնվող:
2. Մոտ, մոտիկ, մերձավոր:
3. Կցված, հետը եղող:
4. [շաղկապ] Մոտ:

2)

կիցի, [գոյական] (աևմտահայերեն)
Նույնն է՝ Կիցք (2):

3)

կցի, [գոյական]
Երկու ձեռքի ափերը իրար կցելուց առաջացած գոգավորությունը, բուռ:

պաղ — բացատրություն

[ածական]
1. Ցուրտ, սառն:
2. Սառն, անհամակիր, անտարբեր:
3. Անսիրտ, անգութ:
4. Ոչ ջերմ, ոչ սիրալիր:
5. Անհետաքրքիր, ձանձրույթ պատճառող, ձանձրալի: Թառամում Է սիրտս ահա, պաղ Է Էս կյանքն ու տխուր (Հ. Թումանյան):
6. Անհրապույր, չոր, խիստ, դաժան: Պաղ ձայն:
7. [գոյական] Ցուրտ, ցրտություն:
8. Սառույց:

պաղ — հոմանիշներ

ա. գ. 1. Ցուրտ, սառը, ույծ (հզվդ.): 2. Անսիրտ, անզգա, չոր; 3. Տես Սառույց 1 նշան.:

քով — բացատրություն

[մակբայ, կապ] (արևմտահայերեն)
Մոտ:

քով — հոմանիշներ

գ. (արևմտԲ.) 1. Կողք, կուշտ, (բրբ.) խեչ, խէչ: 2. կ. (խսկց.) Մոտ, կողքին, մերձ, հուպ, առընթեր, կից:

զամպ — բացատրություն

զամպի, [գոյական] (ժողովրդական)
1. Լեռների վրա դիզված ձյուն:
2. Առհասարակ՝ որևէ տեղ հավաքված ու մնացած ձյուն:
2. Ամպ:
3. Տե՛ս Զամբ:

արտույտ — բացատրություն

արտույտի, [գոյական]
Ճնճղազգիների կարգին պատկանող երգեցիկ թռչուն:

արտույտ — հոմանիշներ

գ. (կենդբ.) Արստսո, աբեղաձագ, աբեղուկ, հաբեղա, կատարավոր արտուտ, (բրբ.) հոտաղխաբիկ, հոտաղխաբուկ, չոբանխաբուկ, հովիվ-խաբան, հովիվ-խաբոլկ:

կամկար — բացատրություն

[ածական]
Դժվարաշարժ, ծանրաշարժ, դանդաղ:

կամկար — հոմանիշներ

ա. մ. Կամաց, հանդարտ, դանդաղ. հուշիկ, համր, դանդաղաշարժ, համրաշարժ, ծանրաշարժ, դժվարաշարժ: Մարմանդ, մեղմ:

Վարդանանց պատերազմից

Վարդանանց պատերազմից հետո Հազկերտ Բ-ն մեղմացրեց Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Սակայն պարսկական արքունիքը մտադիր չէր հրաժարվել հայերի կրոնափոխության ծրագրից։ 457 թվականին մահանում է Հազկերտ Բ-ն և գահ է բարձրանում Որմիզդ Գ-ն, սակայն արդեն 459 թվականին նա պարտվում է ապստամբություն բարձրացրած իր եղբորը` Պերոզին, և մահապատժի ենթարկվում։ Ամրապնդելով իր իշխանությունը, Պերոզը կրկին որդեգրում է հայերի նկատմամբ իր հոր վարած քաղաքականությունը։ Հալածանքներ են սկսվում Հայ Առաքելական Եկեղեցու, հոգևորականների և առհասարակ քրիստոնյաների նկատմամբ։471 թվականին Տիզբոն է կանչվում և գահընկեց է արվում Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսը, ինչն առաջ է բերում ժողովրդական ընդվզումներ։ Այդ ընդվզումների ընդլայնումը թույլ չտալու համար, պարսից արքունիքը թույլատրում է Գյուտ կաթողիկոսին վերադառնալ հայրենիք։Հալածանքներ են սկսվում նաև նախարարական տների նկատմամբ. շատ նախարարներ ստիպված են լինում առերես հավատափոխ լինել։

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
Նոր ապստամբությունը սկսվում է Վրաստանից, որտեղ պարսկական տիրապետության դեմ ապստամբություն է բարձրացնում Վախթանգ Ա Գորգասալ թագավոր։ Օգտվելով ստեղծված իրավիճակից` ապստամբություն սկսելու որոշում են ընդունում նաև հայ նախարարները։ Շիրակում կայացած խորհրդակցության ժամանակ ապստամբության ղեկավարության ղեկավար է ընտրվում Վահան Մամիկոնյանը։482 թվականին ապստամբները Հայաստանի նոր մարզպան են ընտրում Սահակ Բագրատունուն. Վահան Մամիկոնյանը դառնում է սպարապետ, իսկ Հովհաննես Ա Մանդակունեցի կաթողիկոսը` մեծ դատավոր։ Ապստամբության կենտրոնը դառնում է Դվին քաղաքը:

ԱԿՈՌԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ապստամբությունը ճնշելու նպատակով պարսիկ մարզպան Ատրվշնասպը 481 թվականին զորքով վերադառնում է Հայաստան։ Հաշվի առնելով թշնամու քանակական առավելությունը` Վահան Մամիկոնյանի և Բաբկեն Սյունու գլխավորությամբ հայակական բանակը մանր ընդհարումներով պարսկական բանակին տանում է Ակոռի գյուղի մոտ, որի լեռնային դիրքն ավելի հարմար էր մարտի համար։ Ակոռիի մոտ էլ տեղի է ունենում հիմնական ճակատամարտը, որն ավարտվում է հայկական բանակի լիակատար հաղթանակով, իսկ պարսիկ մարզպանը սպանվում է։

ՆԵՐՍԵՀԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
482 թ. գարնանը պարսիկները Ատրներսեհ զորավարի հրամանատարությամբ նոր ուժով ներխուժում են Հեր և Զարևանդ գավառների սահմանը։ Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ ու Հովհաննես Ա կաթողիկոսի ուղեկցությամբ ընդառաջ է դուրս գալիս թշնամուն։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Վասպուրականի Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ։ Ճակատամարտն ընթանում է փոփոխակի հաջողություններով, բայց հայկական զորքին այնուամենայնիվ հաջողվում է հաղթանակի հասնել։ Ճակատամարտում սպանվում է պարսից հրամանատարը։

ՃԱՐՄԱՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ներսեհապատի ճակատամարտից հետո հայկական զորքը քաշվում է Ծաղկոտն գավառ հանգստանալու, սակայն շուտով լուր է հասնում, որ պարսկական զորքը Միհրան զորավարի հրամանատարությամբ մտել է Վրաստան և Վախթանգ թագավորրը օգնություն է սպասում հայերից։ Հայկական բանակը Գուգարքով շտապում է օգնության և միանում Վախթանգ թագավորի զորքին։ Ճակատամարտը տեղի է ունենում Կուր գետի ափին՝ Ճարմանա դաշտում, որտեղ հայ-վրացական միացյալ զորքը պարտություն է կրում և նահանջում։ Ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։Պարտությունից հետո պարսկական զորքի կողմից հետապնդվող հայկական բանակի մնացորդները նահանջում են Տայք։ Հետո պարսիկների և հայերի միջև բանակցություններ են սկսվում, սակայն Միհրան զորավարը վաղաժամ ետ է կանչվում Իրան, ինչից հետո Վահան Մամիկոնյանը վերադառնում է Դվին

Մարմարիկի ջրամբար

Մարմարիկի ջրամբար
Գտնվում է Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա: Այս ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 միլիոն խոր.մ ընդհանուր ծավալ և 23 միլիոն խոր.մ` օգտակար ծավալ: Ջրամբարը սկզբնապես կառուցվել էր 1974 թ. նոյեմբերին, սակայն երբեք չէր շահագործվել: Ջրամբարի պլանավորված ջուր լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խոր.մ բնահող սահեց դեպի ստորին բյեֆը

2012 մայիսի 2-սին

Մարմարիկի ջրամբարի պաշտոնական բացումը: Կոտայքի մարզում Մարմարիկ գետի վրա գտնվող ջրամբարն ունի 55 մ բարձրության պատվար, 24 մլն խմ ընդհանուր ծավալ և 23 մլն խմ օգտակար ծավալ: Ջրամբարի վերականգնմանն օժանդակել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Պատվարների անվտանգության ծրագիրը»:  Ըստ ՀԲ տարածած հաղորդագրության` բոլոր նախագծային աշխատանքներն ավարտվել են 2005 թ. հուլիսին, իսկ շինարարական աշխատանքները սկսվել 2006 թ. օգոստոսին` Պետական փորձաքննության և բնապահպանության տեսչության կողմից բնապահպանական ազդեցության գնահատման հաստատումից հետո:

Մարմարիկի վնասված պատվարի վերականգնումն ապահովել է պատվարից ներքև գտնվող 20 համայնքում ապրող 164 հազ. մարդու անվտանգությունը:

Վերականգնված պատվարը հնարավորություն կտա կարգավորել Մարմարիկ գետի հոսքը. այն կկանխի գարնանային վարարումների կողմից պատճառած հետագա ավերածությունները և վնասը, որոնք տարեկան կազմում էին ավելի քան 100 հազ. ԱՄՆ դոլար:

Մարմարիկի ջրամբարի շահագործման շնորհիվ ջրի բացթողումները Սևանա լճից կնվազեն տարեկան 23 մլն խմ: Կոտայքի մարզի 1 055 հա գյուղատնտեսական հողատարածք (Մեղրաձորի, Աղավնաձորի, Մարմարիկի, Փյունիկի և Հրազդանի բնակեցված տարածքները) կստանա մոտ 9 մլն խմ ոռոգման ջուր:

Մխչյանի պոմպակայանում կխնայվի տարեկան 10.9 մլն կվտ-ժամ էլեկտրաէներգիա, քանի որ համապատասխան ծավալի ջուրը` մոտ 14 մլն խմ, Արտաշատի մայր ջրանցքին կտրվի ինքնահոսով:

ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը

Սահմանադրությունը
ՀՀ Սահմանադրությունն  ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:

Սահմանադրաիրավական բնութագիրը
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Ազգային ժողովը
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:

Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:

Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները, որոնք արտահերթ էին, տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

Հանրապետության Նախագահը
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:

Կառավարությունը
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:

Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:

Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:

Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:

Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:

Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի:

Դրանք են՝ Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ:

Մայրաքաղաք Երևանը համայնք է: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

Новая Зеландия(Հասարակագիտություն)

Новая Зеландия — государство в юго-западной части Тихого океана, Население, по данным Статистического управления Новой Зеландии по состоянию на июнь 2017 года, составляет 4 793 700 человек

Одна из лучших, если не лучшая стран на всей Земле. Высокий уровень жизни, признанное во всем мире образование, один из самых низких уровней коррупции, личная безопасность, достойная оплата труда и невероятной красоты природа. Для всех жителей она предоставляет одни из комфортных условий для жизни. Открытая и безопасная, красивая и чистая, дружелюбная и вежливая, современная да и в общем страна в которой я и многие тоже хотели бы жить. В Новой Зеландии, во много используют электроэнергетику и из-за этого она одна из стран с самым низким уровнем выбросов углекислого газа с точки зрения производства электроэнергии.

Немного фактов

4,794 миллиона – население Новой Зеландии;

30% страны – заповедники и национальные парки, которые находятся под защитой государства;

Где бы Вы не находились, Вы никогда не окажетесь дальше 128 км от береговой линии моря;

Выход на пенсию после 65 лет для мужчин и женщин. Получение пенсии после 10 лет проживания в стране;

Средняя продолжительность жизни – 81 год;

Три государственных языка: английский, маори и язык глухонемых.

Դիջիթեք 2020

Բարև ձեզ, ես այս տարի ընթունել եմ դիջիտեքի հայտեր:digitech

Սարքել եմ լոգոտիպ դիջիտեքի համար:

Ես ընթունեցի 253 հայտ,պատահել է ,որ զանգել ենք

հայտի ուղարկողին:

Մեր թիմը՝

thumbnail_IMG_4700_Facetune_09-01-2020-12-18-08-300x225

 

Տելեգրամում մենք ստեղծեցինք ալիք, շփվելու և համագործակցելու համար:

Ամփոփելով,ոզում եմ ասեմ,որ այս ամիսը անցավ շատ հետաքրիք: