Դուրյան

Ծնվել է Կոստանդնուպոլիսի Սկյուտար թաղամասում: 1867թ. ավարտել է Սկյուտարի ճեմարանը։ Եղել է դեղագործի աշակերտ, գրագիր, տնային ուսուցիչ, դերասան։ Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, զբաղվել հրապարակախոսությամբ (եղել է «Օրագիր ծիլն Աւարայրւո» թերթի օգնական խմբագիր), կատարել թարգմանություններ (Վ.Հյուգո, «Թագավորը զվարճանում է», Վ.Շեքսպիր, «Մակբեթ» և այլն)։

 Անդրադարձել է հայոց պատմության այն անցքերին, երբ ժողովուրդն ազատագրական պայքարի է ելել օտար հրոսակների դեմ։ Եղել է 19-րդ դարի հայ առաջին գրողը, որ պատմական անցյալը պատկերելիս արտահայտել է ժողովրդի բողոքն ու ատելությունը թագավորների ու նախարարների հանդեպ: Հրաժարվելով պատմահայրենասիրական ողբերգության թեմայից:

Հասարակական կյանքում տեսնելով աղքատացում ու թշվառություն՝ ցույց է տվել դրանց բարոյական-հոգեկան ծանր հետևանքները։ Գրողը հայ գրականության մեջ ստեղծել է ռոմանտիկական դրամային բնորոշ նմուշներ, հաղթահարել կլասիցիզմի կապանքներն ու պայմանականությունները: Նրա բանաստեղծությունները, որոնց մեծ մասի քնարական հերոսը ինքը՝ հեղինակն Է, ունեն հասարակական ու համամարդկային արժեք։ Եղել է հայ նոր քնարերգության առաջին խոշոր սիրերգակը։

Հայ նոր քնարերգության մեջ սկզբնավորել է մարդու մեջ մարդկայինը պահպանելու և զարգացնելու թեման։ «Լճակ», «Ի՛նչ կըսեն» բանաստեղծություններում դատապարտել է անտարբեր միջավայրը, բողոքել նրա անմարդկայնության դեմ։ Նրա քնարական հերոսը սիրում է կյանքը, սակայն աշխարհում «անապակ սեր», «ազատ օդ» և ազատություն չգտնելով, փարվում է գերեզմանին։

Գրողը վերականգնել է միջնադարյան քնարերգության հետ պատմականորեն խզված կապը, հրաժարվել կլասիցիզմից, նկարագրությունից, բանաստեղծությանը հաղորդել զգացմունքային խորություն, հոգեբանություն:

 Նյութական անապահով վիճակը վաղ հասակից նրան մտահոգում է կենսական պայմանների բարելավման հոգսերով։ Կարիքի մեջ գտնվող ընտանիքին օգնելու համար 16-ամյա պատանին փորձում էր հարմար աշխատանք գտնել։ Լինում է դեղագործի աշակերտ, խմբագրատան քարտուղար, տնային ուսուցիչ, դերասան։ Բայց այդ զբաղմունքներից ոչ մեկը նրա սրտով չէր։ Նա շատ էր տանջվում, որ ծնողներին չի կարողանում օգտակար լինել։ Անապահով տնտեսական վիճակը և անընդհատ աշխատանքը քայքայեցին Դուրյանի առողջությունն ամբողջովին։ 1871 թվականի սկզբին Դուրյանը հիվանդացել է թոքախտով և, 21 տարին լրացած, հեռանում կյանքից։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы