Assignments for 03.12.2020 and 07.12.2020

NEF Advanced . slide 21, ex f

1 loss
2 amazement
3 relationship
4 possibility
5 danger
6 disappointment
7 belief
8 imagination

NEF  Advanced. Vocabulary, Phrases with get, slide 163, ex-es 1,2,3

1 Expressions with get

1 get the impression
2 get a shock
3 get the chance
4 get the joke
5 get to know
6 get hold of
7 get rid of
8 get my own back on
9 get into trouble with
10 get out of the way

2 Idioms with get

1 I
2 J
3 A
4 F
5 D
6 C
7 E
8 B
9 H
10 G

3 Phrasal with get

1 J
2 A
3 K
4 D
5 B
6 C
7 L
8 E
9 F
10 G
11 I
12 H

Listen and Match 

A−7

B−6

C−3

D−2

E−5

F−1:

Արևմտահայերի ազգային սահմանադրության նշանակությունը(Դեկտեմբերի 7-11)

1850-ական թվականներին թանզիմաթի քաղաքականության իրագործման
համեմատ, զարգացման նոր շրջափուլ էր ապրում օսմանյան բարենորոգչական
գաղափարախոսությունը օսմանիզմը: Հաշվի առնելով զուտ քաղաքական բնույթի բարեփոխումների անհրաժեշտությունը Օսմանյան կայսրության պահպանման գործում, այս գաղափարախոսությունը ուղղվում էր կայսրության ժողովուրդների ազգային ինքնորոշման ձգտումների դեմ և դրան էր հակադրում «օսմանցիության» բոլոր ազգություններին թուրքերի մեջ ձուլելու գաղափարը:
Այն ուներ ծայրահեղ հետադիմական բնույթ և կոչված էր արգելակելու հպատակ այլակրոն ժողովուրդների ազգային ու քաղաքական առաջընթացը:

1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը ևն) այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»):1853-ին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857-ին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։

Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

Օսմանյան կառավարությունն ամեն կերպ խոչընդոտել է Ազգային սահմանադրության կիրառումը, իսկ 1896-ին Աբդուլ Համիդ II նույնիսկ արգելել է այն։ 1908-ին, կրկին արտոնվելով, Ազգային սահմանադրությունը գործել է մինչև առաջին աշխարհամարտը (1914–18), երբ Կ. Պոլսի ազգային մարմինների անդամների մեծագույն մասը դարձավ Մեծ եղեռնի զոհ։ 1916-ի օգոստոսի 10-ին երիտթուրքական կառավարությունը «Նոր կանոնադրություն հայոց պատրիարքության վերաբերյալ» օրենքով էական սահմանափակումների է ենթարկել Ազգային սահմանադրությունը, որի գործունեությունը վերջնականապես կասեցվել է հանրապետական Թուրքիայում (թեև որոշ դրույթներ ներկայումս դեռ կիրառվում են)։

Այնուամենայնիվ, Ազգային սահմանադրությունը զգալի հետք է թողել սփյուռքահայ իրականության մեջ։ Նրա հիմնական սկզբունքներն ընկած են ժամանակակից սփյուռքի շատ համայնքների կանոնադրությունների հիմքում (ԱՄՆ, Բուլղարիա, Եգիպտոս, Լիբանան, Հունաստան, Ռումինիա, Սիրիա և այլն)։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 1992-ին ընդունած կանոնադրության մեջ ուղղակիորեն նշված է, որ վերջինիս հիմքը Ազգային սահմանադրությունն է՝ «իր ոգով և էական սկզբունքներով»։

Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները:(Դեկտեմբերի 7-11)

Թուրքական իշխանության գլխավոր նպատակներից էր հայոց ազատամարտի մեկ այլ միջնաբերդի՝ Զեյթունի վերջնական հպատակեցումը: 1895թ. ամռանը Զեյթունի և Լեռնային Կիլիկիայի մի շարք այլ բնակավայրերի հայությանը զինված պայքարի նախապատրաստելու համար Զեյթուն են գալիս հնչակյան գործիչներ: Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։

Զեյթունի այս հերթական հերոսամարտի լուրը հասնում է նաև Եվրոպա: տուժեց։

1896թ հունվարի 30-ին կողմերի միջև պայմանագիր կնքվեց:

Ըստ համաձայնագրի ապստամբներին շնորհվում էր ընդհանուր ներում: Հնչակյան գործիչները պետության ծախսով անարգել անցնելու էին արտասահման, փախստական հայերը կարող էին անարգել վերադառնալ իրենց բնակավայրերը: Զեյթունում այդուհետ նշանակվելու էր քրիստոնյա կառավարիչ: Հայերը վերադարձնելու էին թշնամուց խլված զենքը: Չեղյալ էին համարվում հարկային ապառքները: Համաձայնագրի իրացման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա: Հատուկ այդ նպատակի համար գավառի կենտրոն Մարաշում բացվելու էին հյուպատոսություններ: Բայց համաձայնագրի կետերի մեծ մասը չիրականացվեց: Իրագործվեցին միայն Զեյթունում քրիստոնյա կառավարչի (ազգությամբ հույն) նշանակումը, ապստամբներին ներում շնորհելը և երկրորդական բնույթի խնդիրներ:

Զեյթունի 1895-1896թթ. ապստամբությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի առասպել դարձած էջերից է: Անուրանալի է նրա ազդեցությունը ազատագրական պայքարի հետագա ծավալման գործում:

Ռուս-պարսկական Գյուլիստանի և Թուրքմենչայի հաշտության պայմանագրերը:(Նոյեմբերի 16-20)

Գյուլիստանի պայմանագիր

Ռուս-պարսկական պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև: Իրադարձությունը տեղի է ունեցել Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 24–ին:

Գյուլիստանի հաշտության պայմանագիրով ամրագրվեց Արևելյան Վրաստանի միացումը Ռուսաստանին, որը կայացել էր դեռ 1801 թվականին, և կայսրությանն անցան նոր տարածքներ՝ ժամանակակից Դաղստանը, Ադրբեջանը և Արցախը: Նախքան պատերազմը այդտեղ ձևավորվել էին մի քանի խանություններ՝ Բաքվի, Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենդի ու Թալիշի: Ժամանակակից Հայաստանի Հանրապետության տարածքից Ռուսաստանին են անցել Լոռի-Փամբակը (Լոռու մարզ), Ղազախ-Շամշադինը (Տավուշի մարզ)՝ որպես Արևելյան Վրաստանի մասեր, Շորագյալը և Զանգեզուրը։

Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ։ Երկու երկրների վաճառականներին ազատ առևտրի իրավունք տրվեց։ Պայմանագիրը խաղաղություն բերեց Հարավային Կովկասում. հայերն ու վրացիներն ազատվեցին պարսկական և օսմանյան զավթիչների հարձակումներից, վերջ գտավ ավատատիրական տարանջատվածությունը։ Մեկ տասնամյակ անց մուսուլման բնակիչների հրահրմամբ և արտաքին ճնշման ազդեցության տակ տեղի ունեցավ ռուս-պարսկական ևս մեկ պատերազմ, որը դարձյալ ավարտվեց ռուսների հաղթանակով: Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքված հաշտության պայմանագրովհաստատվեցին Գյուլիստանի պայմանագրի կետերը և առաջ եկան նոր ձեռքբերումներ։

Թուրքմենչայի Պայմանագիրը

Պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև փետրվարի 10-ին, Պարսկաստանի Արևելյան Ադրբեջաննահանգի Թուրքմենչայ գյուղում՝ 1826-1828 թթ. ռուս–պարսկական պատերազմներին վերջ տալու համար։

1828 թ. Թուրքմենչայի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Իրանի միջև՝ նշանավորելով 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ավարտը։ Պայմանագիրը ստորագրվել է փետրվարի 21-ին Թուրքմենչայ գյուղում(Թավրիզի մերձակայքում)։ Ռուսական կողմից այն ստորագրել է Իվան Պասկևիչը, Պարսկաստանի կողմից՝ արքայազն Աբաս-Միրզան։ Խաղաղության պայմանների մշակմանը մասնակցել է Ալեքսանդր Գրիբոյեդովը։

Այն կնքելով՝ երկու երկրները համաձայնվեցին հետևյալի մասին։

Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը հանձնում է Երևանը և այսօր Ադրբեջանի մաս կազմող՝ Նախիջևանը, Թալիշը, Օրդուբադը և Արրան նահանգի Մուղան շրջանները Ռուսաստանին, ինչպես նաև այն շրջանները, որ Ռուսաստանին էր հանձնել Գյուլիստանի պայմանագրի ընթացքում։

Արաքսն է նոր սահմանը Իրանի և Ռուսաստանի միջև, «Արարատ ղալայից մինչև Աստարա-ի գետի ելանցքը»։

Պայմանագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը խոստացավ Ռուսաստանին վճարել 10 քորուր ոսկի (1828 թ. արժույթով)։

Պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ պարսկական նավերը կորցնում են իրենց իրավունքները Կասպից ծովում և իր ափերին շրջելու, որը տրվում է Ռուսաստանին։

Իրանը ճանաչում է կապիտուլյացիայի իրավունքներ Պարսկաստանում գտնվող ռուսերի համար։

Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը շահում է իր հյուպատոսարան պատվիրակներին Պարսկաստանում այլուր ուղարկելու իրավունքը։

Պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ պատերազմի գերիների փոխանակում։

Պայմանագրի 10-րդ հոդվածի համաձայն՝ Պարսկաստանը ուժադրված է տնտեսական պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ՝ ինչպես որ Ռուսաստանը կոնկրետացնի։

Պայմանագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ Ռուսաստանը խոստանում է աջակցել Աբբաս Միրզային որպես Պարսկաստանի թագաժառանգը Ֆաթհալի Շահի մահից հետո։

Պարսկաստանը պաշտոնապես ներողություն է խնդրում իր կողմից Գյուլիստանի պայմանագրիհամաձայնությունների խախտման համար։

Պայմանագրի 15-րդ հոդվածի համաձայն՝ Ֆաթհալի Շահը խոստանում է հյուսիսարևմտյան շրջանում որևէ խանությունների անջատման շարժունմերը չհալածել։

Հ. Լազարյանի և Հ. Արղությանի ծրագրերի համեմատումը Մ. Սարաֆյանի ծրագրի հետ (Նոյեմբերի 9-13)

Եվ՛ Լազարյանի, Արղությունի, և՛ Սարաֆյանի ծրագրերը ուղղված էին Ռուսաստանի ներգրավվմանը Հայաստանի ազատագրման հարցում: Սակայն կային որոշակի տարբերություններ:

Ըստ Սաֆարյանի ծրագրի պետք է պայքարի մեջ ընդգրկվեին Ռուսաստանում բնակվող հայերից և վրացիներից կազմված ջոկատները, որոնց հրամանատարը, իդեպ, պիտի լիներ հայազգի: Նաև պետք է ընդկրկվեին Արցախի մելիքները, որոնցից մեկը ազատագրումից և պետության ստեղծումից հետո պիտի դառնար արքա:

Ի հակառակ ըստ Լազարյանի և Արղությանի ծրագրի, որը իրենից ներկայացնում էր 8 հոդվածից բաղկացած նախագիծ, Հայաստանի և Ռուսաստանի միջև պետք է կնքվեր հավիտենական դաշինք, ինչպես նաև առևտրական պայմանագիր, իսկ Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրվելու էր նավահանգիստ: Արքան պետք է ընտրվեր Ռուսաստանի կայսեր կողմից:

Դավիթ Բեկ ֆիլմի մասին (Սեպտեմբերի 28-Հոկտեմբերի 2 համար)

Ֆիլմը պատմում էր Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի առաջնորդությամբ Սյունիքի ազգային-ազատագրական պայքարի մասին, թե որտեղից է Դավիթ Բեկի և Մխիթար Սպարապետի տարաձայնությունը ։ Որովհետև Մխիթարն ուզում էր կռվով ամեն ինչ լուծել, իսկ Դավիթ Բեկը փորձում էր բանակցել։Պետրոս Մեծի հայերին օգնելու որոշումը հասել էր նաև Օսմանյան կայսրությանը և նրանք 60․000-անոց զորքով շարժվում էին դեպի Հայաստան։ Իսկ Ռուսաստանն ոնցոր թե անտեսել հայերի խնդիրը։ Դավիթ Բեկն էլ հավաքել էր մելիքներին և այդ հարցն էր քննարկում։ Մովսես Աբեղան պահանջում էր Սաթենիկից Մխիթարի ոտքերն ընկնել և խնրդել նրան միանալ Բեկի զորքերին։ Սաթենիկը հասկանում էր, որ Մխիթարը միայն Գոհարին՝  Սպարապետի սիրուհուն կարող է լսել այդիսկ պատճառով գնաց նրա մոտ և խնդրեց խոսել Մխիթարի հետ։ Գոհարը գնաց Մխիթարի մոտ, զայրացրեց նրան՝ անվանելով դավաճան։ Իսկ հետո աղաչեց գնալ Բեկի մոտ։

Օսմանյան կայսրության զորքը բավականին մեծ էր։
Բեկին միացավ նաև Աբեղան իր աշակերտների հետ
Դավիթ Բեկին ասում եին նահանջել, բայց վերջին պահին Բեկին է միանում Մխիթարի զորքը։ Նրանք օգնում հետ մղել Օսմանյան զորքը

Դավիթ Բեկը գիտեր, որ Մխիթարը վերադառնալու է և ասում էր, որ գուցե նա է մեղավոր այդ ամենի մեջ։ Հաշված ժամեր էին մնացել Բեկին։ Նա իր մոտ կանչեց մելիքներին և ասաց իր վերջին խոսքերը․Դավիթ Բեկը վախճանվեց։ Հայ ժողովուրդը ծնկի իջավ և սկսեց ողբալ։

Այսպիսով ֆիլմն ավարտվեց։ Դավիթ Բեկի և Սյունիքի ազգային-ազատագրական պայքարի մասին ֆիլմը։ Ինչպես շատերին այնպես էլ ինձ ֆիլմի մեջ ամենաշատը դուր եկավ Դավիթ Բեկի այդ խիզախ կերպարը։ Թե ինչպես էր նա սիրում իր ժողովրդին, մայր հողին և ինչպես էր ժողովուրդը նրան նվիրված։ Ինչքան սեր և ուժ կար նրանց միջև։ Հատկապես վերջին՝ նրա վախճանի տեսարանը շատ հուզիչ էր։ Ի դեպ ցանկանում են նշել, որ ֆիլմում խաղում էին բավականին ճանաչված դերասաններ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы