Մայիսի 17-21: 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։

1920թ. սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա: Զավթողական պատերազմը տեւեց շուրջ երկու ամիս: Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները: Հենց սկզբից պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար: Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը: Ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով:

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռեւս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները: Իսկ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն, ի դեպ, իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, եւ հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշեւիկներին: Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արեւելյան հատվածին: Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր` մոտավոր հաշվումներով պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս:

Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին.

1. Հայաստանը պատերազմի պատրաստ չէր: Ուժերը խիստ անհավասար էին. թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին:

2. Պարտության մեջ հսկայական դերակատարություն ունեցավ եւ գլխավոր հանգամանքը եղավ ՀՀ-ի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան:

3. Հայաստանի նորաստեղծ հանրապետությունը գտնվում էր միջազգային մեկուսացված վիճակում: Թուրքիայում իրենց շահերը հետապնդող Անտանտի երկրները փաստորեն մերժեցին որեւէ օգնություն ՀՀ-ին:

4. ՀՀ քայքայված տնտեսությունը դեռեւս չէր վերականգվել եւ թույլ էր:

5. Թշնամական եւ ներքին ուժերի քայքայիչ քարոզչությունից հայկական բանակն զգալիորեն կազմալուծվել էր, հատկապես տարածված դասալքությունը ջլատել էր նրա ուժերը:

6. Հայկական բանակը զենք-զինամթերքի, սննդի, շարժակազմի խիստ պակաս ուներ, իսկ դրա դիմաց թուրքական բանակը հագեցած էր զինամթերքով եւ մյուս անհրաժեշտ ամեն ինչով եւ այլ` մեկը մյուսից կարեւոր պատճառներ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s