Մուրացան
Հայկական ուշ ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչը Մուրացան է։
Ռոմանտիզմը (վիպապաշտություն) մշակութային ուղղություն է, որը հայտնվել էր Եվրոպայում 18-րդ դարի վերջին և իր ծաղկմանն էր հասել 19-րդ դարի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում կերպասրվեստի ու գրականության ներկայացուցիչները իրենց ստեղծագործություններում ցանկանում էին ընդգծել և ցույց տալ իդեալականը, որը հակադրվում էր իրական վիճակին։
Մուրացանը (իսկական անուն-ազգանունը՝ Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) սովորել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ էլ արել է գրական առաջին փորձերը: Նրա ծնողները միջին մակարդակի մարդիկ էին, անգետ էին, բայց փորձում էին ամենինջ անել, որ երեխան ստանար լավ կրդույթյուն, գնում էր մասնավոր դպրոց բայց, 1864 թ-ին նրա հայրը մահացավ, նյութական խնդիրների պատճառով դուրս եկավ, մասնավոր դպրոցից և մեկնեց սովորական, բայց կարողացավ իքնանկրդությամբ լռացրեց այդ բացը և 1877 թ-ին շրջագայեց Սյունիքով ու Արցախով, ծանոթացավ պատմական հուշարձաններին, ուսումնասիրել հին հիշատակարանները, հետագայում գրեց «Հասան-Ջալալյան ազգի համառոտ տոհմագրությունը» (1880 թ.) երկը:
1878 թ-ին Մուրացանը տեղափոխվել է Թիֆլիս. աշխատել է որպես հաշվապահ: Խնդիրներ ունենալով փողի հետ, նա աշխատում էր և չեր կարողանում կենտրոնանալ իր գրականության վրա:
Նրա առաջին գեղարվեստական գործը «Ռուզան կամ Հայրենասէր օրիորդ» (1881) պատմառոմանտիկական դրաման է։
«Հայ բողոքականի ընտանիքը» (1882), «Իմ կաթոլիկ հարսնացուն» (1885), «Չհաս է» (1886) վիպակներում մերժել է այլադավանությունը՝ այն համարելով ազգը տրոհող չարիք։
«Հասարակաց որդեգիրը» (1884), «Ի՞նչ լայեղ է» (1885), «Անպատճառ իշխանուհի» (1886), «Հարուստները զուարճանում են» (1888) վիպակներում քննադատել է բուրժուական բարքերը, ապազգային մարդկանց։
Մուրացանի իդեալական հերոսն առաքյալն է, որի շուրջ հյուսելով հասարակական ուտոպիայի իր գաղափարը՝ միաժամանակ ցույց է տվել ռոմանտիկական այդ պատրանքների փլուզումը («Խորհրդատր մի անձնուհին»,1889, «Լուսավորութեան կենտրոնը», 1890, «Նոյի ագռաւը»,1899, «Առաքեալը»,1902)։ Հայ դասական պատմավեպի նվաճումներից է Մուրացանի «Գևորգ Մարզպետունի»-ն (1896)։
Մուրացանը հռչակվում է։ Ծանր տանելով աշխատանքը խոր ազդեցությունը , նրա հոգեկան աշխարհի շետվում է. 1908 թվականին երևում էն հոգեկան խանգարման նշաններ։ Մուրացանը մահանում է 1908 թվականի օգոստոսի 30-ին 54 տարեկան հասակում՝ անավարտ թողած իր ստեղծագործական մտքերը։