1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։
Մութ անտառում ջինջ գետի մոտ մի խենթ աղջիկ էր երգում։
2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։
3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ, գունավոր, պայծառ
Այգի-կանաչապատ, մեծ, մութ
Ծաղիկ-սպիտակ, գարնանային, գույնզգույն
Գիրք-հաստ, խորիմաստ, հակիրձ
Գորգ-բրդյա, նախշազարդ, կլոր
4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախ, քաղցր, անվճար։
Ցածր գնահատական ստանալուց հետո նա չկորցրեց ուրախ տրամադրությունը և քաղցր ժպըաց։
5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:
Աղոտ (ճանապար), դերձակ, դժվարին (Թեմա), հոգատար (ընկեր), մանրահատակ, կավ, հաճարենի, հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե (դուռ), սնահավատ (մարդ), դետալ, գործունյա (տղամարդ), բարեգութ (անձ), դաժան (ճակատագիր), ատլաս, չիթ, փայտե (կամուջ), կաղապար, շրջանակ, թղթե (նավակ):