Հասարակական հավաքների կազմակերպման իրավունքը

Հավաքի հասկացությունըհավաք՝ երկու կամ ավելի անձանց մտադրված և ժամանակավոր ներկայությունն է հանրային վայրում` ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ.

 հավաքի վայր՝ պետական, համայնքային կամ մասնավոր սեփականություն հանդիսացող բացօթյա տարածք կամ շինություն, որտեղ քաղաքացիների ազատ մուտք գործելը կամ գտնվելն արգելված և սահմանափակված չէ. Բացօթյա տարածք՝ փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ կամ հավաքի անցկացման նպատակով թույլատրելի, ծածկ չունեցող այլ օբյեկտ, որը մատչելի է յուրաքանչյուրի համար.

Հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը

Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։»:

Հավաքներին մասնակցելու իրավունքը

Դատախազները, քննիչները, ինչպես նաև զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության և այլ ռազմականացված մարմիններում ծառայողներն իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով

Հավաքի կազմակերպիչ

Բացօթյա տարածքում հավաք կազմակերպելու համար կազմակերպիչը գրավոր իրազեկում է լիազոր մարմնին, բացառությամբ մինչև 100 մասնակից ունեցող, շտապ և ինքնաբուխ հավաքների։

Հավաքը չի կարող սկսվել, եթե չի ներկայացել ոչ մի կազմակերպիչ

Հավաքներին մասնակցելու և հավաքներ կազմակերպելու սահմանափակումները

  1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
  • եթե կիրառվող սահմանափակումը համապատասխանում է սույն օրենքով սահմանված սահմանափակման նպատակներին,
  • եթե սահմանափակումը կապված է հավաքի անցկացման ժամանակի, վայրի և եղանակի հետ,
  • եթե կիրառվող սահմանափակումը անհրաժեշտ է և համաչափ:

Եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերը, ապա լիազոր մարմինն արգելում է հավաքը, եթե սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումների միջոցով հնարավոր չէ կանխել այլ անձանց սահմանադրական իրավունքներին կամ հանրության շահերին սպառնացող անմիջական վտանգը։

Պետական կառավարման ձևեր

Պետության ձևի տարրերից է կառավարման ձևը:  Կառավարման ձևը պետական իշխանության բարձրագույն մարմինների և բնակչության փոխհարաբերությունների կազմակեպման կարգն է, նրանց իրավասությունները: Այժմ կա կառավարման երկու ձև` միապետություն և հանրապետություն:

Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որը բարձրագույն պետական իշխանությունը իրականցնում է միանձնյա և, որպես կանոն, փոխանցվում է ժառանգորդին: Առանձին պետություններում (Վատիկան) իշխանությունը օգտագործվում է ցմահ, իսկ մի քանի երկրներում  սահմանվում են իշխելու ժամկետներ: Միապետությունները լինում են բացարձակ (անսահմանափակ) և սահմանադրական (սահմանափակ):

Բացարձակ միապետությունը բնորոշ է հին աշխարհին և ուշ միջնադարին: Կառավարման այդ ձևը պահպանվում է Հարավ-Արևելյան Ասիայի և Մերձավոր Արևելքի մի քանի երկրներում : Բացարձակ միապետություններում օրենսդիր մարմինը մեկուսացված է գործադիր իշխանությունից, կառավարությունը կազմվում է միապետի կողմից և հաշվետու ու պատասխանատու է նրա առջև: 

Հանրապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի պետական իշխանության բարձրագույն մարմինները ձևավորվում են ընտրությունների միջոցով, քաղաքացիները ունեն լայն իրավունքներ ու ազատություններ: Այժմ առանձնացվում են հանրապետական կառավարման երեք հիմնական տարատեսականեր` նախագահական, խորհրդարանական և խառը: 

Նախագահական հանրապետություններում  նախագահը միաժամանակ միացնում է պետության գլխի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունները, բացակայում է վարչապետի պաշտոնը, տարանջատված են իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերը: 

Փետրվարի 22-26: Հայերի ցեղասպանության պատճառները

Ամեն մարդու համար ով ապրում է Հայաստանում «Մեծ եղեռնի» շատ կարևոր թեմա է: Այսօր ես ուղում եմ քննարկել ցեղասպանության պատճառները, ինչ է կատարվել տարածաշրջանում, ոնց է կատարվել «Մեծ եղեռնի», և նկարագրել ամեն իրականացման փուլերը:

Հայերի ցեղասպանության պատճառները

Երկարամյա իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը տարբեր իշխանության տիրապետության տակ է գտնվել: Մեկ պատասխան կամ բացատրություն չի կարող լինել. ցեղասպանությունը մի շարք գործոնների, ցանկությունների, զարգացումների համադրություն է, երբ մի քանի պատճառ հանդիպում են մեկ կետում ու ցավալի հետևանքների պատճառում։

Օսմանյան կայսրությունը վերածվում էր ազգային պետության, որը ձգտում էր միատարր բնակչություն ունենալ: Փլուզվող պետությունը նորովի վերածնելու համար գործարկվել էր պանթյուրքիզմի՝ թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելու ուտոպիստական գաղափարը, իսկ հայկական տարածքները ռազմավարական խոչընդոտ էին այդ ճանապարհին։

1908 թ. հուլիսին ապստամբեցին Օսմանյան բանակի Մակեդոնիայում տեղակայված զորամասերը և արշավեցին դեպի Կոստանդնուպոլիս: Աբդուլ Համիդ II սուլթանը, որի քաղաքականությունից դժգոհ էր կայսրության քաղաքական-զինվորական վերնախավն ու մտավորականությունը, վերականգնեց 1876-ի սահմանադրությունը: Սակայն երկար չտևեց երիտթուրքական այսպես կոչված հեղափոխության մեղրամիսը: Իրադարձությունների հետագա հոլովույթը ցույց տվեց, որ հանձին երիտթուրքերի, իշխանության գլուխ են անցել մեծապետական շովինիստներ և պանթուրքիստներ: Դրա ակնառու ապացույցը եղավ Կիլիկիայում 1909թ. տեղի ունեցած հայերի ջարդը, որին զոհ գնաց 30 հազար մարդ:

Հեղափոխությունից հետո իշխանության եկած երիտթուրքերը չէին ցանկանում քաղաքական ուժեղ մրցակից ունենալ՝ դիմանիկ զարգացող, մոդեռն ու առաջադեմ հայկական համայնքի տեսքով։ Աշխարհաքաղաքական. Օսմանյան կայսրությունը գտնվում էր Եվրոպայի և Ռուսաստանի մշտական ճնշման տակ, իսկ քրիստոնյա հայերն ընկալվում էին իբրև այս ուժերի աջակիցներ, հետևաբար՝ անվստահելի տարրեր, որոնցից հնարավորության դեպքում անհրաժեշտ էր ազատվել:

Հայերը միամտորեն ու չափազանց մեծ խանդավառությամբ ընդունեցին հավասարության մասին երիտթուրքական խոստումները։ Հայերի հավակնությունները միայն ատելություն էին առաջացնում մուսուլման բնակչության շրջանում, որը չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ «երեկվա ստրուկները» կարող են հավասար լինել իրենց: Հայ բնակչությունը, իր հերթին, տրվելով երիտթուրքական կարգախոսներին, կորցրեց զգոնությունը և անպատրաստ գտնվեց դիմագրավելու արհավիրքին։

Մայիսի 3-7, Հայ-վրացական հարաբերություններ

Հայ-վրացական հարաբերություններ

Հայ- վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևանների երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև: Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին: Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն: Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ: Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Վրաստանը սանկցիաներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված:

Երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին, իսկ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը: Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները: Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից: ՀՀ-ի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները: 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը: ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա: Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում: :

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы