Մայիսի 17-21: 1920թ․ թուրք-հայկական պատերազմը։

1920թ. սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա: Զավթողական պատերազմը տեւեց շուրջ երկու ամիս: Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները: Հենց սկզբից պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար: Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը: Ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով:

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռեւս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները: Իսկ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն, ի դեպ, իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, եւ հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշեւիկներին: Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արեւելյան հատվածին: Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր` մոտավոր հաշվումներով պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս:

Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին.

1. Հայաստանը պատերազմի պատրաստ չէր: Ուժերը խիստ անհավասար էին. թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին:

2. Պարտության մեջ հսկայական դերակատարություն ունեցավ եւ գլխավոր հանգամանքը եղավ ՀՀ-ի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան:

3. Հայաստանի նորաստեղծ հանրապետությունը գտնվում էր միջազգային մեկուսացված վիճակում: Թուրքիայում իրենց շահերը հետապնդող Անտանտի երկրները փաստորեն մերժեցին որեւէ օգնություն ՀՀ-ին:

4. ՀՀ քայքայված տնտեսությունը դեռեւս չէր վերականգվել եւ թույլ էր:

5. Թշնամական եւ ներքին ուժերի քայքայիչ քարոզչությունից հայկական բանակն զգալիորեն կազմալուծվել էր, հատկապես տարածված դասալքությունը ջլատել էր նրա ուժերը:

6. Հայկական բանակը զենք-զինամթերքի, սննդի, շարժակազմի խիստ պակաս ուներ, իսկ դրա դիմաց թուրքական բանակը հագեցած էր զինամթերքով եւ մյուս անհրաժեշտ ամեն ինչով եւ այլ` մեկը մյուսից կարեւոր պատճառներ:

Ապրիլի 19-23: Պատերազմների գլխավոր պատճառները 21-րդ դարում

Պատերազմը առաջընթացի շարժիչն է: Մարդկության պատմությունը երբեք չէր կարող անել առանց պատերազմների, Հին Հունաստան. Տրոյական պատերազմ, Մակեդոնիայի պատերազմներ, 100 տարվա պատերազմ, Հայրենական պատերազմ, Առաջին աշխարհամարտ, Երկրորդ աշխարհամարտ:

Յուրաքաչուր հողի քանակը հնարավոր փող է, քանի որ ցանկացած պետություն ցանկանում է ավելի շատ փող վաստակել հողը տալիս է հնարավորություն մի բան նրա վրա սարքել, և մարդը որը սարքում է մի բան, պետք է պետությանը տա գումար,դրա համատ ամեն երկիր մեկ մետրի համար էլ, պատրաստ է մարդկաին զոհորին:

Քսաներորդ դարի վերջը ՝ ԽՍՀՄ փլուզումը, որն ազդեց ամբողջ աշխարհի վրա և հողը սկսվում է բաժանվել … այստեղից է սկսվում բռնկման օջախը: Օրինակներից մեկը ՝

Աբխազիայում առճակատումը ծավալվեց Վրաստանում քաղաքացիական պատերազմի ֆոնին, որը բռնկվեց 1992-ի հունվարին վտարված նախագահ Վիադ Գամսախուրդիայի կողմնակիցների և Վրաստանի պետական ​​խորհրդին ենթակա ուժերի ՝ Էդուարդ Շևարդնաձեի գլխավորությամբ:

Ոչ զիմվորական, բայց նույնպես մարդկաին զոհերով ՝ Հարավսլավիայի փլուզումը

Հարավսլավիայի վերջին, երկրորդ փլուզումը տեղի ունեցավ 1991-1992 թվականներին: Առաջինը տեղի է ունեցել 1941 թ.-ին և արդյունք էր Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Հարավսլավիայի թագավորության պարտության: Երկրորդը կապված էր ոչ միայն Հարավսլավիայի հասարակական-քաղաքական համակարգի և նրա դաշնային կառուցվածքի ճգնաժամի հետ, այլև հարավսլավական ազգային ինքնության ճգնաժամի հետ:

Այսպես մենք կարողենք տեսնել, որ չնայած բոլոր որենքներին, միջազգաին կոնվենիցաների, երբ հարցը գալիս է տարացքին, մեծ պետություները պատրաստ էն ամինչին որ ստանան նոր տարացքներ

Ապրիլի 5-9: 1-ին հանրապետության կրթական համակարգը:

Հայոց անկախ պետականության վերականգնումից անմիջապես հետո Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը քայլեր է ձեռնարկել դպրոցների կարգավորման և հետագա զարգացման ուղղությամբ։ 1918 թվականի օգոստոսին Հայաստանի խորհուրդն ընդունել է «Դպրոցի կառավարման մասին» օրինագիծը, որով հանրապետության տարածքում գործող նախկին պետական, եկեղեցածխական և այլ տիպերի դպրոցներ ազատ գործելու հնարավորություն են ստացել։

1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Ձևավորվեց պետական կրթական համակարգը։ Թույլատրվեցին նաև մասնավոր դպրոցները։ Դպրոցն ավելի աշխարհականացավ։ Առաջին Հանրապետության ղեկավարները դիմեցին հայ մտավորականությանը՝ մասնակից լինելու կրթական համակարգի ձևավորմանը։ Շատ գործիչներ՝ Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը և ուրիշներ արձագանքեցին և մասնակից դարձան կրթության համակարգի ձևավորմանը։ Գրեթե բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ։ Այդուհանդերձ, դպրոցական կրթական համակարգում առանձնապես զարգացում չեղավ։ Թերևս ամենակարևոր իրադարձությունը 1919 թվականին Երևանի պետական համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։

1920-1990 թվականներ

Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։

Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Մարտի 29-ապրիլի 2 Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը

1918 թ. Թուրքական զորքերը ներխուժեցին Արևելյան Հայաստան, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը, մայիսի 21-ին Սարդարապատ գյուղն ու կայարանը:

Մարտերը ընթանում էին 3 ուղղություններով` Սարդարապատ, Բաշ – Ապարան, Ղարաքիլիսա: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամարտը: Հայրենիքի և Երևանի պաշտպանության համար ոտքի ելավ ամբողջ հայ ժողովուրդը:

Մայիսի 22 – 26-ը

Սարդարապատի ճակատամարտում 15 հազարանոց թուրքական զորքը նահանջեց Ալեքսանդրապոլ:

Մայիսի 23 – 27-ին

Պարտություն կրեց Բաշ-Ապարանում, մայիսի 24 – 28-ին՝ Ղարաքիլիսայում:

Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը:

1918 թ. հունիսի 4-ին

Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1918 թ. մայիսի 28-ին

Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:

1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները:

Ցուցահանդեսում ներկայացված են.

մայիսյան հերոսամարտերի սխեմա – քարտեզներ, որոնց թվում ճակատամարտի մասնակից Հովհաննես Բաղրամյանի ձեռքով գծված քարտեզի բնօրինակը: Սարդարապատի հերոսամարտի հայկական զորամասերի և նրանց հրամանատարների ցուցակը՝ կազմված պոդպորուչիկ Մ. Մանասերյանի ձեռքով

հայկական զորամիավորումների հրամանատարների՝ գեներալներ Թ. Նազարբեկյանի, Մ. Սիլիկյանի, գնդապետներ Դ. Բեկ- Փիրումյանի, Պ. Բեկ – Փիրումյանի, ինչպես նաև թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավար Արամ Մանուկյանի, լուսանկարներ և անձնական իրեեր

ճակատամարտերի մասնակիցների խմբանկարներ և օգտագործված զենքերի նմուշներ.

Առաջին Հանրապետության կառավարման մարմինները և պետականության խորհրդանիշները, պառլամենտի կողմից ընդունված առաջին օրենքները

ՀՀ առաջին եռագույն դրոշը, ինչպես նաև Ալ. Թամանյանի և Հ. Կոջոյանի հեղինակած զինանշանի լուսանկարը

ՀՀ արտաքին կապերը ներկայացնող փաստաթղթերը՝ առաջին դեսպանների լուսանկարներով

ՀՀ թղթադրամներ, նամականիշներ, որոնք թողարկվել էին Լոնդոնում

Սևրի հաշտության պայմանագրի տեքստը (Հայաստանի քարտեզով), ըստ որի ստեղծվելու էր Միացյալ և Անկախ Հայաստան` 160 000 կմ2, ելքով Սև ծով:

Աղբյուրներ: 1 2 3

Մարտի 1-5 «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը»

1. Ներկայացրե՛ք Հայոց ցեղասպանության հետևանքները:
Հասկանալի է, որ մարդկային կորուստները ամենա մեծ հետևանքնե, թե որքան կլիներ հայերի թիվն այսօր, եթե 1,5 միլիոն հայերը ողջ լինեին։ Գեւորգ Պողոսյանի հաշվումներով՝ 100 տարի անց հայության թվաքանակը կկազմեր առնվազն 20 միլիոն


2. Ե՞րբ և ու՞մ կողմից է տրվել «ցեղասպանության» իրավական ձևակերպումը: Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են համարվում ցեղասպանություն:

1948թ. ՄԱԿ-ի հովանու ներքո կնքվել և 1951թ-ի հունվարի 12-ին ուժի մեջ է մտել «Ցեղասպանության հանցագործության կանխելու և դրա համար պատժելու մասին» կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա), որտեղ ցեղասպանություն հանցագործությունն իր հստակ գնահատականը և ձևակերպումն է ստացել

3. Ներկայացրե՛ք և գնահատե՛ք «Նեմեսիս» ծրագիրն ու դրա արդյունքները:

<<Նեմեսիս>> ծրագիրը ստեղծվել էր ՀՅԴ կողմից 1919թ-ին՝ խիստ գաղտնի պայմաններում։ Ծրագրի անվանումը պատահական չէր, քանի որ այդպես էին անվանել նաև հին հունական դիցաբանության մեջ վրեժի աստվածուհուն։

1921թ-ի մարտի 15-ին Բեռլինում Սողոմոն Թեհլերյանը իրականացրեց Մեծ եղեռնի ամենագլխավոր պատասխանատուի՝ Թալեաթի մահապատիժը։ 1921թ-ի դեկտեմբերի 6-ին Հռոմում Արշավիր Շիրակյանի գնդակից սպանվեց Օսմանյան կայսրության նախկին վարչապետ Սայիդ Հալիմը։ 1922թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում Արամ Երկանյանը և Արշավիր Շիրակյանն իրականացրեցին Բեհաէդդին Շաքիրի և Ջեմալ Ազմիի մահապատիժը։ 1922թ-ի հուլիսի 25-ին Պետրոս Տեր-Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը և Ստեփան Ծաղիկյանը Թիֆլիսում ի կատար ածեցին Ջեմալի մահապատիժը։ Նույն թվականի օգոստոսին Միջին Ասիայում Հակոբ Մելքումովի գլխավորած զորամասերի դեմ մղված մարտերում սպանվեց Էնվերը։ Ավելի ուշ՝ 1926թ-ին, կախաղան բարձրացվեց Նազըմը։


4. Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն և հետևանքներ կունենա Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ Թուրքիայի կողմից ճանաչումը:

Առաջիորեն դա կլինի, Թուրքիայի թուլության ցուցադրում, որը կոքնի Հայաստանի համար սարքել ավելի լավ պայմաններ միջազգային հարաբերությունների մեջ:


5. Ներկայացրե՛ք հայերի ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրներն ու միջազգային կառույցները /գրավոր-բլոգային աշխատանք :

  • 1965 թվական — Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը:
  • 1982 թվական— Կիպրոսի խորհրդարանը ճանաչել է ցեղասպանությունը:
  • 1995 թվական— Ռուսաստանի Դուման ընդունել է հայտարարություն, որով դատապարտում է Հայոց Ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը համարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
  • 1996 թվական – Կանադան ճանաչեց ցեղասպանությունը: 
  • 1997 թվական — Լիբանանի Ազգային ժողովը ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց ու քննադատեց Հայոց ցեղասպանությունը։
  • 1998 թվական — Բելգիայի սենատը Թուրքիայի կառավարությանը կոչ արեց ընդունել Հայոց ցեղասպանության փաստը։
  • 1998 թվական — Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
  • 1999 թվական — Հունաստան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
  • 2000 թվական — Իտալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
  • 2000 թվական — Վատիկանը՝ ի դեմս Հռոմի պապ Յոհան Պավել II-ի, ճանաչեց ու քննադատեց ցեղասպանությունը։
  • 2003 թվական — Շվեյցարիա:
  • 2004 թվական — Արգենտինայի սենատը դեկլարացիայով հայտարարեց հայ համայնքի հետ 1915թ. ցեղասպանության վերաբերյալ սոլիդարության մասին։
  • 2004 թվական — Սլովակիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
  • 2004 թվական — Նիդերլանդների ներկայացուցչական պալատը ճանաչեց ցեղասպանությունը։
  • 2005 թվական — Վենեսուելայի խորհրդարան։
  •  2005 թվական — Լեհաստանի խորհրդարան:
  • 2005 թվական — Ցեղասպանությունը քննադատող ռեզոլյուցիա ընդունեց Լիտվան:
  • 2007 թվական — ցեղասպանությունը քննադատող որոշում ընդունեց Չիլիի սենատը։
  • 2010 թվական – Շվեդիա:
  • 2014 թվական — Բոլիվիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
  • 2015 թվական — Ավստրիայի խորհրդարանը ճանաչեց ու քննադատեց ցեղասպանության փաստը։
  •  2015 թվական — Լյուքսեմբուրգի խորհրդարանը ռեզոլյուցիա ընդունեց՝ ճանաչելով հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը։
  • 2015 թվական — Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց Բրազիլիայի կողմից։
  • 2015 թվական — Պարագվայի սենատը պաշտոնապես ճանաչեց ցեղասպանությունը:
  •  2016 թվական — Գերմանիայի Բունդեսթագը ռեզոլյուցիա ընդունեց, որով ճանաչեց 1915-ի Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությունը մասնակիորեն ճանաչած պետություններից են Ավստրալիան, Արգենտինան, Կանադան, Շվեյցարիան, Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, ԱՄՆ-ն (ԱՄՆ-ի 50 նահանգներից 42-ը  ընդունել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանությունը)։

Փետրվարի 22-26: Հայերի ցեղասպանության պատճառները

Ամեն մարդու համար ով ապրում է Հայաստանում «Մեծ եղեռնի» շատ կարևոր թեմա է: Այսօր ես ուղում եմ քննարկել ցեղասպանության պատճառները, ինչ է կատարվել տարածաշրջանում, ոնց է կատարվել «Մեծ եղեռնի», և նկարագրել ամեն իրականացման փուլերը:

Հայերի ցեղասպանության պատճառները

Երկարամյա իր պատմության ընթացքում հայ ժողովուրդը տարբեր իշխանության տիրապետության տակ է գտնվել: Մեկ պատասխան կամ բացատրություն չի կարող լինել. ցեղասպանությունը մի շարք գործոնների, ցանկությունների, զարգացումների համադրություն է, երբ մի քանի պատճառ հանդիպում են մեկ կետում ու ցավալի հետևանքների պատճառում։

Օսմանյան կայսրությունը վերածվում էր ազգային պետության, որը ձգտում էր միատարր բնակչություն ունենալ: Փլուզվող պետությունը նորովի վերածնելու համար գործարկվել էր պանթյուրքիզմի՝ թյուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելու ուտոպիստական գաղափարը, իսկ հայկական տարածքները ռազմավարական խոչընդոտ էին այդ ճանապարհին։

1908 թ. հուլիսին ապստամբեցին Օսմանյան բանակի Մակեդոնիայում տեղակայված զորամասերը և արշավեցին դեպի Կոստանդնուպոլիս: Աբդուլ Համիդ II սուլթանը, որի քաղաքականությունից դժգոհ էր կայսրության քաղաքական-զինվորական վերնախավն ու մտավորականությունը, վերականգնեց 1876-ի սահմանադրությունը: Սակայն երկար չտևեց երիտթուրքական այսպես կոչված հեղափոխության մեղրամիսը: Իրադարձությունների հետագա հոլովույթը ցույց տվեց, որ հանձին երիտթուրքերի, իշխանության գլուխ են անցել մեծապետական շովինիստներ և պանթուրքիստներ: Դրա ակնառու ապացույցը եղավ Կիլիկիայում 1909թ. տեղի ունեցած հայերի ջարդը, որին զոհ գնաց 30 հազար մարդ:

Հեղափոխությունից հետո իշխանության եկած երիտթուրքերը չէին ցանկանում քաղաքական ուժեղ մրցակից ունենալ՝ դիմանիկ զարգացող, մոդեռն ու առաջադեմ հայկական համայնքի տեսքով։ Աշխարհաքաղաքական. Օսմանյան կայսրությունը գտնվում էր Եվրոպայի և Ռուսաստանի մշտական ճնշման տակ, իսկ քրիստոնյա հայերն ընկալվում էին իբրև այս ուժերի աջակիցներ, հետևաբար՝ անվստահելի տարրեր, որոնցից հնարավորության դեպքում անհրաժեշտ էր ազատվել:

Հայերը միամտորեն ու չափազանց մեծ խանդավառությամբ ընդունեցին հավասարության մասին երիտթուրքական խոստումները։ Հայերի հավակնությունները միայն ատելություն էին առաջացնում մուսուլման բնակչության շրջանում, որը չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ «երեկվա ստրուկները» կարող են հավասար լինել իրենց: Հայ բնակչությունը, իր հերթին, տրվելով երիտթուրքական կարգախոսներին, կորցրեց զգոնությունը և անպատրաստ գտնվեց դիմագրավելու արհավիրքին։

Մայիսի 3-7, Հայ-վրացական հարաբերություններ

Հայ-վրացական հարաբերություններ

Հայ- վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևանների երկրների՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև: Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին: Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն: Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ: Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Վրաստանը սանկցիաներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված:

Երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին, իսկ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը: Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները: Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից: ՀՀ-ի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները: 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը: ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա: Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում: :

Փետրվարի 15-19: «Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը»

Ռազմական առաքելության գերմանիայում ղեկավորը Բրոնզարտ ֆոն Շելենդորֆը 1914 թվականի հունիսի 7-ին վերջացրել է օսմանյան բանակի առաջվա նախագիծը: Այն պատվաստվել էր Առաջին համաշխարհային պատերազմը առաջ , հետևաբար չէր վերադառցել տվյալ պահին տիրող իրավիճակին, այլ հիմնականում վերաբերում էր Ոչ թե ընթացող պատերազմին Բալկաններից եկող վտանգին,նաև Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին, եթե վերջինս օգնի Բալկանյան երկրներին:

Շելենդորֆի պլանի համաձայն, օսմանյան բանակը պետք է տեղակայվեին հունական և բուլղարական սահմանների երկայնքով: Թուրքիայի բանակը կարող էր միայն հակառակորդ զորքերի տեղաշարժերի դիտարկումներ կատարել՝ խուսափելով հակառակորդ զորքերի հետ շփումից: Թուրքական զորքերի մեծ մասը տեղակայվել էր Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում, որպեսզի հնարավորության դեպքում հարձակվեին ռուսական զորքերի վրա: Մեծ ուշադրություն պետք է հատկացվեր նաև Ստամբուլի և նեղուցների հսկողության վրա: Էդիրնե և Չաթալջա պաշտպանական շրջանները նախատեսված էին Օսմանյան կայսրության մայրաքաղաք և ռազմաճակատ տանող ճանապարհների պաշտպանության համար: Հիմնական ուժերը պետք է կենտրոնանային Չաթալաջայում:

1914 թվականի հուլիսյան իրադարձություններից հետո ռազմական պլանը փիրավիճակի փոփոխության հետ կապված հարկադրված պետք է փոխվեր: 1914 թվականի օգոստոսի 2-ին Գերմանական կայսրության հետ համաձայնագրի կնքմանը հաջորդեց Բուլղարիայի հետ համաձայնագրի կնքնմանը: Քանի որ Օսմանյան կայսրությունը դարձավ Կենտրոնական ուժեր դաշինքի անդամ, նրա թշնամին դարձավ ոչ միայն Ռուսաստանը, այլև Անտանտ դաշինքի այլ անդամներ: Ռուսաստանի և Սերբիայի դեմ հարձակման շարժառիթ կարող էր լինել Ռուսական կայսրության հարձակումը Կովկասի և Թուրքիայի արևելյան շրջանների վրա:

Փետրվարի 15-19: Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.

Հայ Կամավորական Ջոկատները

Հայկական կամավորական շարժումը, 1914-1918, առաջին համաշխարհային պատերազմի -ամանակ Կովկասի ռազմաճակատում գործող բանակից համալրելու և Արևմտյան Հայաստանի թուրքական լիծից ազատվելու նպատակով էր։ Կամավորական առաջին ռազմական ջոկատը մեկնեց 1914-ի նեյոմբերին, առաջին ջոատն էր Խոյ-Դիլման-Վան, երկրորդը՝ Իղդիր- Բայազետ- Վան, չորրորդը՝ Սարիղամիշ-Էրզրում։ Հայ կամավորները կռվում էին մարտական սխրանքներով հատկապոս աչքի էր ընկել 1-ին ջոկատը։ 1915-ի ապրիլին այն հաղթական մարտեր մղեց Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ, և ռուս, զորքերի հետ գլխովին ջախջախեց Խալիլ բեյի 12 hոqանոց բանակը։ ։ Այդ հաղթանակով կանխվեց թուրքերի ներխուժումը Անդրկովկաս։ Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցավ թուրք-պարսկական սահմանը, նոր հարված հասցրեց թուրքերին Խանասորի լեռնանցքում և մտավ Բաշկալե: Դրանով իսկ խափանվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրք, ծրագիրը։ 1915-ի մայիսի 17-ին Արարատյան գունդը, Վարդանի հրամանատարությամբ, գեներալ Նիկոլաևի զորախմբի կազմում, առաջինը մտավ Վան։ Վանի ազատագրումից հետո հայկական կամավորական չորս ջոկատները գեներալ Տրուխինի զորաբանակի կազմում համառ մարտեր մղեցին Վանա լճի հարավային մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը, շարժվեցին Մուշի և Բաղեշի ուղղությամբ։ 1915-ի հուլիսի 9-ին թուրքական 3-րդ բանակի աջ թևում ստեղծված հարվածային զորախումբը (մոտ 11 դիվիզիա) հարձակման անցավ ռուսական զորքերի Կովկասի 4-րդ կորպուսի դեմ Կոփ-Մանազկերտ-Ալաշկերտ-Կաղզվան ուղղությամբ, ճեղքեց ռուսների պաշտպանությունը, առաջ շարժվեց ստեղծելով Վանի շրջապատման լուրջ վտանգ հյուսիս-արևմուտքից։ Ռուս, զորքերը նահանջեցին։ Սկսվեց Վասպուրականի հայերի գաղթը Անդրկովկաս: Այդ օրհասական պահին օգնության հասան կամավորները, որոնք Վասպուրականի նահանգի 200 գաղթականներին հասցրին ռուս-թուրքական սահմանը։ 1915-1916-ին կամավոր, ջոկատները շոշափելի ծառայություն մատուցեցին ռուսական զորքերի Կովկասյան բանակին Արևմտյան Հայաստանի մեծ մասը ազատագրելիս։

Հայ կամավորական ջոկատներ հրամանատարական կազմը

1-ին ջոկատ – (հրամանատար՝ Անդրանիկ Թորոսի Օզանյան) ուղղությունը՝ Խոյ-Դիլման-Վան։

2-րդ ջոկատ – (հրամանատար՝ Դրաստամատ Մարտիրոսի Կանայան), Իգդիր-Բայազետ-Բերկրի-Վան։

3-րդ ջոկատ – (հրամանատար՝ Համազասպ Վաղարշակի Սրվաձտյան) Կաղզվան-Ալաշկերտ-Մանազկերտ-Բաղեշ։

4-րդ ջոկատ – (հրամանատար՝ Քեռի՝ Արշակ Խանասորի Գավաֆյան) Սարիղամիշ-Էրզրում։

5-րդ ջոկատ – «Արարատյան զորախումբ» (Քանաքեռ-Բերկրի-Վան)։

6-րդ ջոկատ – (հրամանատար՝ Գրիգոր Աֆշարյան, 1915թ. Էրզրումի մոտ նրա զոհվելուց հետո հրամանատար դարձավ Հայկ Բժշկյանը` Գայը) Սարիղամիշ-Էրզրում։

7-րդ ջոկատ – (հրամանատար՝ Իշխան՝ Հովսեփ Արղության)։

8-րդ ջոկատ – չի կռվել։

Գալով Տարոն(Գեւորգ Չաուշը) Փետրվարի 8-12

Գալով Տարոն` Գեւորգ Չաուշը հայդուկային շարժման ղեկավարությունը վերցնում է իր ձեռքը եւ այն պահում մինչեւ իր ողբերգական մահը: Գեւորգ Չաուշի հայդուկապետությունը նշանակում էր նրա դավանած մարտավարության` հայդուկային մանր կռիվների շարունակություն: Իսկ Գեւորգ Չաուշին եւ նրա հայդուկ ընկերներին իշխանությունները կռիվներ մղելու առիթներ ստեղծում էին:

Սասունի ապստամբությունից հետո երկրամասի հայաբնակ գյուղերը շատ ծանր կացության մեջ էին: Ավերված բնակավայրերը չէին վերականգնվում: Հայկական գյուղերում նորանոր զորանոցներ էին կառուցվում: Ժողովրդի հանդեպ հալածանքը հասել էր անասելի չափերի: Առանձնապես դաժանությամբ էին տեղի ունենում ֆիդայիների ոթրնման աշխատանքները: Սակայն հատկապես հայդուկների պատճառով ժողովրդին հալածելու փաստը Գեւորգին ստիպում է ավելի զուսպ լինել եւ գործել խիստ գաղտնի: Այժմ խնդիր է տրվում ժողովրդին կազմակերպել, բարձրացնել նրա բարոյական ոգին, միաժամանակ սարսափ տարածել դավաճանների, քրդերի եւ իշխանության ներկայացուցիչների մոտ:

1905թ. ազատագրական շարժումը ղեկավարելու գործում Գեւորգ Չաուշին օգնելու համար Տարոն է գալիս Ռուբենը (Տեր-Մինասյան): Մոտ մեկուկես տարի Ռուբենն ու Գեւորգը Տարոնում կազմակերպում են ժողովրդին, փորձելով զերծ մնալ զինված ընդհարումներից, իհարկե, եթե այդպիսիք հակառակորդի պարտադրանքով անխուսափելի չէին դառնում: Թուրքական իշխանություններն էլ իրենց հերթին շարունակում էին որոնումները եւ փորձում էին օր առաջ ձերբակալել Գեւորգին եւ Ռուբենին, որովհետեւ նրանց գործունեությունը ապագա նոր ապստամբության տեղիք էր տալու: 1907 թ. մայիսին, երբ Ռուբենն ու Գեւորգը պատրաստվում էին անցնել Կովկաս, տեղի ունեցավ մի զինված ընդհարում, որը ճակատագրական ավարտ ունեցավ: Երբ հայդուկները գտնվում էին Մշո դաշտի Սուլուխ գյուղում, մատնիչների օգնությամբ տեղեկացված զորքը անմիջապես շրջապատում է այն: Մայիսի 27-ի առավոտյան սկսված եւ միչեւ ուշ գիշեր տեւած այս մարտում Գեւորգը զոհվում է: Սպանվում է նաեւ թուրքական զորքերի հրամանատար Քյոսե Բինբաշին, ըստ ականատեսների վկայության` Ռուբենի գնդակից: Քանի որ Քյոսե բինբաշին փաշա էր, հետայդու Ռուբենին թուրքերը եւ քրդերը տալսի են «փաշա» պատվանունը:

Սասունի երկրորդ ապստամբությունից հետո Սուլուխի կռիվը հայդուկային ամենախոշոր կռիվն էր: Կռվող 17 հայդուկներից եւ մոտ 60 գյուղացիներից զոհվում են 3 հայդուկ եւ 18 գյուղացի, եւս 23 հոգիսպանվում են հասարակ ժողովրդից: Առավել մեծ էին թուրքերի կորուստները, սպանվել էին մեկ փաշա, երկու հարյուրապետ, 5 պաշտոնյա, 1 ոստիկան եւ մոտ 120 զինվոր:

Սուլուխի կռվի հաջորդ օրը Մուշում իշխանության ներկայացուցիչները զինվորական մեծ պատիվներով եւ 50 երաժիշտներից բաղկացած նվագախմբով հողին են հանձնում Քյոսե Բինբաշուն: Քյոսե Բինբաշու թաղումից երկու օր անց Մշո Կողաթաղ թաղամասի հայկական գերեզմանատանը տեղի է ունենում Գեւորգի թաղումը: Ի նշան մեծանուն հերոսի հանդեպ ունեցած հարգանքի, իշխանությունները ապահովում են նույն նվագախմբի մասնակցությունը Գեւորգի թաղման արարողությանը:

Գեւորգ Չաուշի սպանությունից հետո հայդուկային շարժումը մոտեցավ իր մայրամուտին: Մայիսի 27-ից հետո տեղի ունեցան եւս մի քանի ֆիդայական կռիվներ, իսկ 1908թ. Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո հայդուկային շարժումն ընդհանրապես վերացավ:

Գեւորգի սպանությունից հետո մղված կռիվներից հիշարժան է Սպաղանաց Մակարի ղեկավարությամբ մղված Փեթարի կռիվը: Թուրքերը փորձում էին այս գյուղոում ձերբակալել Գեւորգ Չաուշի կնոջը` Եղսոյին եւ մանկահասակ որդուն` Վարդգեսին: Կռվում թեեւ սպանվում է Մակարը, նրա հետ նաեւ՝ Շենիկցի Մանուկը եւ Փեթարցի Պետիկը, այնուամենայնիվ հնարավոր է լինում փրկել Գեւորգի պատիվը: Եղսոյին եւ Վարդգեսին կարողանում են տեղափոխել այլ բնակավայր: