Վ․ Տերյան “Մթնշաղի անուրջներ” բառային աշխատանք

1․ Վահան Տերյանի “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10-15 անծանոթ բառ և բացատրել բառարանի օգնությամբ։

պչրանք-զարդարանք, քամահրանք– արհամարանք, գգվանք-գուրգուրանք, դալկացող-գույնը կորցնող, ամոքել– բուժել, անդողդոջ-, բեզարած-, գեղագնգուր-, տարորեն-տարօրինակ կերպով, դալուկ-գունատ,անգույն

2020-2021 Հայոց լեզու,գրականություն հաշվետվության

Կյանքը անկայուն էր, այս դպրոցական տարվա ընթացքում և բոլորիս համար այն բերեց նոր խոչընդոտներ: Այնուհետև մենք շարունակեցինք մեր ուսուցումը: Իմ առջև դրել էի մի քանի նպատակներ, որոնցից մի քանիսը իրականացրեցի: Բաակայություններիս պատճառով շատ բացթողումներ եմ ունեցել. կորոնավիրուսը անընդհատ մեզ հետապնդում էր:

Այս ուսումնական տարվա ընթացքում կատարել եմ թարգմանություններ՝ «Մի փոխիր աշխարհը», «Առակ կյանքի մասին», «Առևտրի ճանապարհը», ուսումնասիրել եմ գրողների, նկարիչների կենսագրությունը Համո Սահյան , Եղիշե Չարենցը :Բառային աշխատանք “Մթնշաղի անուրջներ“ Հովհաննես Թումանյան ” բառարան

Ծերունին և ծով

Ծերունին և ծովը վիպակ է, որը գրել է ամերիկացի հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը։ Այն Հեմինգուեյի ամենահայտնի աշխատանքներից մեկն է։

 «Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, որը արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։ Իրականում նա այնքան դժբախտ է, որ իր աշակերտի ծնողները արգելել են տղային ձկնորսության գնալ ծերունու հետ և ուղարկել են նրան ավելի հաջողակ ձկնորսի հետ։ Սակայն տղան, նվիրված մնալով ծերունուն, ամեն գիշեր այցելում է նրա հյուղակը, նրան սնունդ էր բերում և այլն։ 

Մարդուն կարելի է ոչնչացնել, բայց չի կարելի հաղթել. այդպես կարելի է բնութագրել ծերունուն: Ամենադժվար պահին չի հանձնվում, առաջ է գնում: Ծերունին ամբողջ ուժով կռվում է շնաձկան հետ : Հասկանալով հսկա շնաձկան դիմաց սեփական անզորությունը: Ծերունին կռվեց մինչև վերջ, կորցրեց ձկանը, բայց չթողեց նրան զգալ հաղթանակը:

Լևոն Շանթ«Հին աստվածներ»

1․ «Հին աստվածներ» դրամայի իրական և պատրանքային հերոսները:

«Հին աստվածների» հերոսներն են’  Կույր վանականը, Աբեղան, Վանահայրը, Իշխանուհին և իշխանը։ Պատրանքային հերոսն էր Սեդան՝Աբեղայի երազների գեղեցկուհին, Վանականն ու Ճերմակավորը՝ Վանահոր հոգեբանական 2 բևեռները, նաև Միգանույշները, Ալենույշները, Հովիկները։

2․Ի՞նչ իրադարձություն է խախտում Աբեղայի հոգեկան անդորրը:

Սեդային Սևանում փրկելու ժամանակ նա պատահական հպվում է նրան, ինչը խախտում է նրա հոգեբանական անդորրը

3․Ինչո՞ւ է Աբեղան իրեն համարում «կորսված մեղավոր»:

Իրեն արգելված Սեդայի մարմնին դիպչելու համար նա իրեն «կորսված մեղավոր» է համարում: Այդ պատճառով նա ծնկի է իջնում խաչի առաջ և ներողություն խնդրում Աստծուց իր մեղքի համար:

4․«Հին աստվածներ» դրամայի բնագրից օգտվելով՝ ներկայացրե՛ք Իշխանուհուն և Վանահորը. ի՞նչ ընդհանուրություններ և տարբերություններ ունեն նրանք, ո՞րն է նրանց հոգեկան կռվի պատճառը:

Վանահոր կյանքի իմաստը դա Աստծու հանդեպ իր հավատքն է, իսկ Իշխանուհու իմաստը դա սերն է, որ ըստ դրամայի, իր հավատն է:Երբ գալիս է նրանց բաժանման ծանր պահը, Իշխանուհին ասում է  Վանահորը, որ նա ողջ կյանքը միայն օտարությանն ու միայնությանն էր բաժին ընկել։Նա օտար ու միայնակ էր հարազատների կողքին և ամուսնու մահից հետո նա փորձեց իր միայնությունը լրացնել Վանահոր՝ իր միակ սիրո ներկայությամբ։Սակայն Վանահայրը, որ տեսել էր կյանքի վայելքը, վայելել երիտասարդությունը իշխանուհու հետ, այլևս չէր ցանկանում նույն սխալը կրկնել ու հեռանալ տիրոջից։

5․Դրամայից դու՛րս գրեք այն դրվագները, որտեղ երևում է Սեդան, և մեկնաբանե՛ք, թե ինչպիսի կերպար է նա՝ իրական, աներևույթ, ցնորք…:

Փոթորկի թարմ շունչը և Սեդայի մարմնի հպման հիշողությունը Աբեղայի մեջ կյանքի տարերք են արթնացնում։Սեդան Աբեղայի մտքում գալիս է երկրորդ արարում, երբ նա Վանահորը խոստովանում է մեղքը, և դրանից հետո խզվում է կապը Աբեղայի և Վանահոր միջև։Հաջորդ անգամ Սեդայի կերպարը հայտնվում է այն ժամանակ, երբ Սեդան պատկերացնում է իրեն Մեհյանի գավիթում, որտեղ իշխանն ու զինվորները հեթանոսական խնջույք են կազմակերպել։Եվ այն ժամանակ, երբ իշխանը Աբեղային վանում է սեղանի մոտից՝ պնդելով, որ նա կռվի մարդ չէ, Աբեղայի առաջ նորից ծնվում է Սեդայի պատկերը։

Հաջորդ անգամ Սեդայի կերպարը նրա աչքի առաջ է գալիս չորրորդ արարում, երբ Վանահայրը Աբեղային վտարում է կղզուց։Աստիճանաբար Սեդայի պատրանքը Աբեղային հասցնում է խելագարության, և նա ինքնասպան է լինում։

Սեդան պատրանքային գլխավոր կերպարն էր, ով Աբեղայի երևակայությունից էր ծնունդ առել։Այս պատրանքը հանգիստ չտալով Աբեղային՝ կասկած է նաև գցում նրա հավատի մեջ և աբեղային իր անթերի կերպարով ծանոթացնում սիրո, կյանքի վայելքների հետ։

6.Տեսլական, պատրանքային ի՞նչ կերպարներ են հանդես գալիս դրամայում:

Տեսիլական առաջին կերպարն է Սեդան, որի վրա հյուսվում է ողջ դրաման։Մյուսը Ճերմակավորն ու Վանահայրն էին՝  Վանահոր հոգեբանական երկու բևեռը։Տեսլական են նաև  Ալենույշներն ու Միգանույշները, ովքեր ծովի փերիներն են, Հովիկները՝ որպես պատանիներ, Քողավորը, որը ծպտյալ Սեդան էր։

Համո Սահյան- կենսագրություն(Ապրիլի 13-18)

Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ.ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ:

Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից:

Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:

Գործնական քերականություն(Ապրիլի 6-11)

1. Դո՛ւրս գրել ածականները. դրանցից երեքը գործածե՛լ
նախադասություններում։
Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։
…Ամեն ինչ այստեղ նույնն է մնացել,
Նույն ալիքներն են գալիս ու գնում,
Եվ միայն ուռին ջրին կռացել,
Մի ինչ-որ կորած բան է որոնում։

Մութ անտառում ջինջ գետի մոտ մի խենթ աղջիկ էր երգում։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակկոշտ, ուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ, գունավոր, պայծառ
Այգի-կանաչապատ, մեծ, մութ
Ծաղիկ-սպիտակ, գարնանային, գույնզգույն
Գիրք-հաստ, խորիմաստ, հակիրձ
Գորգ-բրդյա, նախշազարդ, կլոր 

4.Գտնե՛լ որակական ածականները. կազմե՛լ նախադասություններ՝
գործածելով դրանք:
Բարձր, մարմնագույն, աշակերտական, ամուրի, թունդ, լեռնային, բրդյա,
պղտոր, տխուր, վճարովի, ցածր, դեղին, ժլատ, նարնջագույն, պատանեկան,
ջրալի, դաշտային, թավշյա, ասվե, ուրախքաղցր, անվճար։

Ցածր գնահատական ստանալուց հետո նա չկորցրեց ուրախ տրամադրությունը և քաղցր ժպըաց։

 5. Գտնե՛լ ածականները և դրանցով կազմել բառակապակցություններ:

Աղոտ (ճանապար), դերձակ, դժվարին (Թեմա), հոգատար (ընկեր), մանրահատակ, կավ, հաճարենի, հյուսնություն, լսարան, հանգամանորեն, երկաթ, պողպատե (դուռ), սնահավատ (մարդ), դետալ, գործունյա (տղամարդ), բարեգութ (անձ), դաժան (ճակատագիր), ատլաս, չիթ, փայտե (կամուջ), կաղապար, շրջանակ, թղթե (նավակ):

Վ․ Տերյան “Մթնշաղի անուրջներ” բառային աշխատանք

1․ Վահան Տերյանի “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10-15 անծանոթ բառ և բացատրել բառարանի օգնությամբ։

պչրանք-զարդարանք, քամահրանք– արհամարանք, գգվանք-գուրգուրանք, դալկացող-գույնը կորցնող, ամոքել– բուժել, անդողդոջ-, բեզարած-, գեղագնգուր-, տարորեն-տարօրինակ կերպով, դալուկ-գունատ,անգույն։

Մի փոխիր աշխարհը

Անցյալում կար մի թագավոր, որը ղեկավարում էր բարեկեցիկ երկիր: Մի օր նա գնաց իր երկրի որոշ հեռավոր շրջաններ: Երբ նա վերադառնում էր իր պալատ, նա բողոքում էր, որ ոտքերը շատ ցավում էին, քանի որ առաջին անգամ էր գնում այդքան երկար ճանապարհորդության, և իր անցած ճանապարհը շատ կոպիտ էր և քարքարոտ: Դրանից հետո նա հրամայեց իր ժողովրդին կաշվով ծածկել ամբողջ երկրի յուրաքանչյուր ճանապարհ: Այդ հրամանի համար պետք է հազարավոր կովոի կաշի. և կարջեր շատ նեծ գումար:

Այնուհետև նրա իմաստուն ծառաներից մեկը համարձակվեց ասել թագավորին. «Ինչու՞ պետք է ծախսես այդ ավելորդ գումար» : Ինչո՞ւ չես կտրի մի փոքրիկ կաշի, որ ոտքերդ ծածկես:

Թագավորը զարմացավ, բայց նա ուշով համաձայնվեց իր առաջարկին ՝ և իր համար «կոշիկ» պատրաստեց:

Աղբյուր

Համո Սահյանի կենսագրությունը

XX դարի 2-րդ կեսի հայ ազգային, խոհափիլիսոփայական պոեզիայի երևելի ներկայացուցիչներից մեկի՝ Համո Սահյանի ստեղծագործությունն առանձնանում է հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ անհուն սիրով և բնապատկերների գեղարվեստական բազմազանությամբ: Համո Սահյանը (իսկական անուն-ազգանունը՝ Հմայակ Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին:

1939թ. ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը, 1939-1941թթ. աշխատել է տեղի թերթի խմբագրությունում: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945թթ.):

1945-1951թթ. աշխատակցել է Բաքվի (հայերեն) թերթին, ապա տեղափոխվել է Երևան: 1951-1965թթ. պարբերականների խմբագրություններում եղել է բաժնի վարիչ,

1965-1967թթ.՝ գլխավոր խմբագիր: Սահյանի առաջին գործերը տպագրվել են 1930-ական թվականներին:

1946թ. լույս է տեսել առաջին ժողովածուն: Բնությունը Սահյանի պոեզիայի հողն է, պատվանդանը և զինանոցը, որտեղից նա վերցրել է պատկերներ, գույներ ու ձևեր: Մահացել է 1993 թվականի հուլիսի 17-ին:

 

Առակ Կյանքի մասին

Հղում

Առակ ցիկլի՛«Առևտրի ճանապարհը»  կյանքի իմաստի մասին ՝ Յամագուչի Տադաո.

Մի անգամ ուսանողներից մեկը հարցրեց վարպետին. «Վարպետ, ո՞րն է կյանքի իմաստը»:

— Ո՞ւմ: — Ուսուցիչը զարմացավ:

Ուսանողը մի փոքր մտածեց և պատասխանեց. — Ընդհանրապես: Մարդկային կյանք:

Ուսուցիչը խոր շունչ քաշեց, իսկ հետո ուսանողներին ասաց.

— Փորձեք պատասխանել … Մի ուսանող ասաց.

— Միգուցե սիրահարվա՞ծ է: «Վատ չէ, — ասաց Ուսուցիչը, — բայց արդյո՞ք սերը բավական է միայն ասելու« Ես ապրել եմ լավ պատճառով »:

Այնուհետև մեկ այլ ուսանող ասաց. — Իմ կարծիքով ՝ կյանքի նպատակը դարեր շարունակ քեզնից հետո ինչ որ բան թողնելն է: Օրինակ ՝ դու, ուսուցիչ:

«Ուհ», — ժպտաց ուսուցիչը, — եթե ես քեզ ավելի վատ գիտեի, կարող էի այն վերցնել շողոքորթության համար … ուզում ես ասել, որ մարդկանց մեծամասնությունն ապրում են իզուր: Երրորդ ուսանողը երկմտանքով առաջարկեց. — Կամ գուցե նա կարիք չունի փնտրելու, մի՞թե սա հենց իմաստն է:

«Արի, արի», — հետաքրքրվեց Ուսուցիչը, — բացատրիր, թե ինչու ես այդպես մտածում:

«Ինձ թվում է, — ասաց ուսանողը, — եթե այս հարցը ուղղեք, նախևառաջ, միևնույն է, չեք գտնելու ճշգրիտ և վերջնական պատասխան, միևնույն է, կասկածում եք, և երկրորդ ՝ անկախ ամեն ինչից, ինչ պատասխան էլ գտնեք: Միշտ կլինի մեկը, ով վիճելու է նրա հետ … Այսպիսով, ամբողջ կյանքը կանցնի իր իմաստի որոնման համար … —

Այսինքն, դա, — ուսուցչուհին ժպտաց, — կյանքի իմաստն է …? —

Ապրել: — ասաց ուսանողը: — Իմ կարծիքով, սա է պատասխանը: — Ուսուցիչն ասաց, որ դասերն ավարտվել են այսօր: