Վարդանանց պատերազմից

Վարդանանց պատերազմից հետո Հազկերտ Բ-ն մեղմացրեց Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Սակայն պարսկական արքունիքը մտադիր չէր հրաժարվել հայերի կրոնափոխության ծրագրից։ 457 թվականին մահանում է Հազկերտ Բ-ն և գահ է բարձրանում Որմիզդ Գ-ն, սակայն արդեն 459 թվականին նա պարտվում է ապստամբություն բարձրացրած իր եղբորը` Պերոզին, և մահապատժի ենթարկվում։ Ամրապնդելով իր իշխանությունը, Պերոզը կրկին որդեգրում է հայերի նկատմամբ իր հոր վարած քաղաքականությունը։ Հալածանքներ են սկսվում Հայ Առաքելական Եկեղեցու, հոգևորականների և առհասարակ քրիստոնյաների նկատմամբ։471 թվականին Տիզբոն է կանչվում և գահընկեց է արվում Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսը, ինչն առաջ է բերում ժողովրդական ընդվզումներ։ Այդ ընդվզումների ընդլայնումը թույլ չտալու համար, պարսից արքունիքը թույլատրում է Գյուտ կաթողիկոսին վերադառնալ հայրենիք։Հալածանքներ են սկսվում նաև նախարարական տների նկատմամբ. շատ նախարարներ ստիպված են լինում առերես հավատափոխ լինել։

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ
Նոր ապստամբությունը սկսվում է Վրաստանից, որտեղ պարսկական տիրապետության դեմ ապստամբություն է բարձրացնում Վախթանգ Ա Գորգասալ թագավոր։ Օգտվելով ստեղծված իրավիճակից` ապստամբություն սկսելու որոշում են ընդունում նաև հայ նախարարները։ Շիրակում կայացած խորհրդակցության ժամանակ ապստամբության ղեկավարության ղեկավար է ընտրվում Վահան Մամիկոնյանը։482 թվականին ապստամբները Հայաստանի նոր մարզպան են ընտրում Սահակ Բագրատունուն. Վահան Մամիկոնյանը դառնում է սպարապետ, իսկ Հովհաննես Ա Մանդակունեցի կաթողիկոսը` մեծ դատավոր։ Ապստամբության կենտրոնը դառնում է Դվին քաղաքը:

ԱԿՈՌԻԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ապստամբությունը ճնշելու նպատակով պարսիկ մարզպան Ատրվշնասպը 481 թվականին զորքով վերադառնում է Հայաստան։ Հաշվի առնելով թշնամու քանակական առավելությունը` Վահան Մամիկոնյանի և Բաբկեն Սյունու գլխավորությամբ հայակական բանակը մանր ընդհարումներով պարսկական բանակին տանում է Ակոռի գյուղի մոտ, որի լեռնային դիրքն ավելի հարմար էր մարտի համար։ Ակոռիի մոտ էլ տեղի է ունենում հիմնական ճակատամարտը, որն ավարտվում է հայկական բանակի լիակատար հաղթանակով, իսկ պարսիկ մարզպանը սպանվում է։

ՆԵՐՍԵՀԱՊԱՏԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
482 թ. գարնանը պարսիկները Ատրներսեհ զորավարի հրամանատարությամբ նոր ուժով ներխուժում են Հեր և Զարևանդ գավառների սահմանը։ Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ ու Հովհաննես Ա կաթողիկոսի ուղեկցությամբ ընդառաջ է դուրս գալիս թշնամուն։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Վասպուրականի Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ։ Ճակատամարտն ընթանում է փոփոխակի հաջողություններով, բայց հայկական զորքին այնուամենայնիվ հաջողվում է հաղթանակի հասնել։ Ճակատամարտում սպանվում է պարսից հրամանատարը։

ՃԱՐՄԱՆԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
Ներսեհապատի ճակատամարտից հետո հայկական զորքը քաշվում է Ծաղկոտն գավառ հանգստանալու, սակայն շուտով լուր է հասնում, որ պարսկական զորքը Միհրան զորավարի հրամանատարությամբ մտել է Վրաստան և Վախթանգ թագավորրը օգնություն է սպասում հայերից։ Հայկական բանակը Գուգարքով շտապում է օգնության և միանում Վախթանգ թագավորի զորքին։ Ճակատամարտը տեղի է ունենում Կուր գետի ափին՝ Ճարմանա դաշտում, որտեղ հայ-վրացական միացյալ զորքը պարտություն է կրում և նահանջում։ Ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։Պարտությունից հետո պարսկական զորքի կողմից հետապնդվող հայկական բանակի մնացորդները նահանջում են Տայք։ Հետո պարսիկների և հայերի միջև բանակցություններ են սկսվում, սակայն Միհրան զորավարը վաղաժամ ետ է կանչվում Իրան, ինչից հետո Վահան Մամիկոնյանը վերադառնում է Դվին

Դիջիթեք 2020

Բարև ձեզ, ես այս տարի ընթունել եմ դիջիտեքի հայտեր:digitech

Սարքել եմ լոգոտիպ դիջիտեքի համար:

Ես ընթունեցի 253 հայտ,պատահել է ,որ զանգել ենք

հայտի ուղարկողին:

Մեր թիմը՝

thumbnail_IMG_4700_Facetune_09-01-2020-12-18-08-300x225

 

Տելեգրամում մենք ստեղծեցինք ալիք, շփվելու և համագործակցելու համար:

Ամփոփելով,ոզում եմ ասեմ,որ այս ամիսը անցավ շատ հետաքրիք:

Սեպտեմբեր-դեկտեմբեր։ Հաշվետվություն

Ամենինչ սկսվել «Մուտքի» ճամբարով

Բարի գալուստ իմ բլոգ

Սեպտեմբեր

Մայրենի լեզու

1 2 3 4 5 6

Անգլերեն

1 2 3 4 5 6

Պատմություն

1 2 3 4

Հասարակագիտություն

1

Հոկտեմբեր-դեկտեմբեր

Մայրենի լեզու

1 2 3

Անգլերեն

1 2 3 4

Հասարակագիտություն

1 (նախագիծ)

Պատմություն

1 2 3

Էկոլոգիա

1 2

Այս կես տարվա ընթացքում,ես շատ բաներ սովորեցի,սքսեցի գնալ ծրագրավորողի-ակումբ,ուսումը հետաքրքիր է:

Новая Зеландия

Одна из лучших, если не лучших стран на всей Земле. Высокий уровень жизни, признанное во всем мире образование, один из самых низких уровней коррупции, личная безопасность, достойная оплата труда и невероятной красоты природа. Для всех жителей она предоставляет одни из комфортных условий для жизни. Открытая и безопасная, красивая и чистая, дружелюбная и вежливая, современная да и в общем страна в которой я и многие тоже хотели бы жить. В Новой Зеландии, во много используют электроэнергетику и из-за этого она одна из стран с самым низким уровнем выбросов углекислого газа с точки зрения производства электроэнергии.

Немного фактов

4,794 миллиона – население Новой Зеландии;

30% страны – заповедники и национальные парки, которые находятся под защитой государства;

Где бы Вы не находились, Вы никогда не окажетесь дальше 128 км от береговой линии моря;

Выход на пенсию после 65 лет для мужчин и женщин. Получение пенсии после 10 лет проживания в стране;

Средняя продолжительность жизни – 81 год;

Три государственных языка: английский, маори и язык глухонемых.

Ատոմային էներգիա

Преимущества атомной энергетики
Остается атомная энергетика. Благодаря особенностям ядерных реакций затраты топлива очень и очень невелики. Это основное преимущество атомной энергетики. Второе преимущество – это экологическая чистота. Выбросы от АЭС, хотя в это и трудно поверить, практически безвредны в отличие от ТЭС.

Например, электростанции, работающие на угле, выбрасывают в атмосферу гораздо больше радионуклидов, чем АЭС, не говоря уже о выбросах углекислого газа и прочих канцерогенов. Кроме того, ТЭС опасны тем, что способствуют образованию очень вредных кислотных дождей из-за своих выбросов, содержащих серу и образующих в атмосфере серную кислоту.

Недостатки атомной энергетики
Два основных недостатка атомных электростанций – это сложность утилизации радиоактивных отходов и опасность аварий. Множество различных исследований ведется во многих странах в сторону решения этих проблем. Современные АЭС очень надежны, а отходы в наше время утилизируют максимально эффективно.

Արևային ջերմային էներգիան

Հայաստանում արագորեն զարգանում է արևային ջերմային էներգետիկան:

Մասնավոր հատվածի կողմից ներմուծվում են ինչպես արևային ջրատաքացուցիչ համակարգերի առանձին մասեր, դրանց հետագա հավաքակցման նպատակով, այնպես էլ ամբողջական համակարգեր: Ներկայումս ՀՀ-ում արևային ջրատաքացուցիչների տեղակայանքների կիրառումը բերում է ոչ միայն էներգախնայողության, այլ նաև դառել է տնտեսապես շահավետ:

Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում 2017թ. օգոստոսին մեկնարկել է «Էներգաարդյունավետ» վարկային ծրագիրը, որի շրջանակներում 2019թ. մայիսի 31-ին դրությամբ տեղադրվել են թվով 2685 արևային ջրատաքացուցիչ և 101 արևային ֆոտովոլտային համակարգեր:

Կառավարման համակարգը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին՝ հանրաքվեի արդյունքում:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ին և 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ հանրաքվեների արդյունքում:
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:
Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն և իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ:Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից: Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով: Խորհրդարանական վերջին ընտրությունները, որոնք արտահերթ էին, տեղի են ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:
Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով: Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից յոթ տարի ժամկետով:
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների:Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ: Փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ:
Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը:
Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են Սահմանադրական դատարանը, Վճռաբեկ դատարանը, վերաքննիչ դատարանները, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները, ինչպես նաև վարչական դատարանը: Oրենքով նախատեսված դեպքերում կարող են ստեղծվել մասնագիտացված դատարաններ:Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը: Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է:Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:
Դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը, որը անկախ պետական մարմին է՝ կազմված տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, ևս հինգին՝ Ազգային ժողովը:
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզի:Դրանք են՝ Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գ եղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ: Տեղական ինքնակառավարումն իրականացվում է համայնքներում:

Բարի գալուստ իմ բլոգ

Բարև, ես Դավիթ Գևորգյանն եմ ,եկել եմ Գուրգեն Մահարու 176 դպրոցից.Եկել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամլիր ,որ շփվեմ,սովորեմ նոր ուղությումներ և իմ հետաքրքրւթյունների մեջ խորանամ.Ինձ դուր է գալիս ռոք երաժշտություն,սերիալներ,կինոներ,խորացված զբաղվում եմ ծրագրավորմամբ.Սբաղվում եմ անգլերենով ,ինձ դուր է գալի դպրւցի ազատ և հանգիստ միջավայրը:

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы