Հակոբ Պարոնյան
Հակոբ Պարոնյանը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Արշակունյաց վարժարանում, 1857 թ-ին ընդունվել է տեղի հունական դպրոցը, սակայն ուսումը կիսատ է թողել: Աշխատել է տարբեր հիմնարկներում, 1863 թ-ին գրական հետաքրքրությունների մղումով մեկնել է Կոստանդնուպոլիս, որտեղ ծանոթացել է Հարություն Սվաճյանի հետ, թղթակցել նրա խմբագրած «Մեղու» հանդեսին: 1868–70 թթ-ին աշխատել է Ադրիանապոլսում՝ եղբոր առևտրական գրասենյակում, այնուհետև վերադարձել է Կոստանդնուպոլիս, դասավանդել է նախ Մեզպուրյան վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում:
Նա հայ ռեալիզմի վառ ներկայացուցիչներից մեկն է։Պարոնյանը թեմաների մեծամասնությունն ընտրում էր Ստամբուլի բուրժուական կյանքից. ժողովրդի հանդեպ նրա սերը աղաների մտածելակերպի և և նրանց ներկայացնող ազդեցիկ անձանց դեմ խիստ հարձակումների առիթ է դարձել: Պարոնյանը տանել չէր կարողանում անիրավությունը և դասակարգային իշխանություը, այս պատճառով թե մասնագիտական և թե անձնական կյանքում ենթարկվելով էր ճնշումների, ուժասպառ եղավ: Պարոնյանը լեզվի պարզեցման ուղղությամբ մեծ աշխատանք կատարեց. նա ժողովրդին հասկանալի լեզվի օգտագործման ջատագովներից է եղել, հայերենից բացի` պատմվածքներ է գրել նաև օսմաներեն կամ օսմաներեն-հայերեն խառը լեզվով:Առաջին ստեղծագործությունը «Երկու տիրոջ ծառան» է, որը, սակայն, չի հրապարակվել:
Պարոնյանը, հարուստներին նվաստացնելով, դիմակները հանելով, նրանց դրել է ծիծաղելի վիճակում: «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» ստեղձծագործության մեջ պատմում է Ստամբուլի մեծ ու փոքր երեսունչորս թաղամասերի համայնքի կյանքի մասին, քննադատում է տղամարդկանց, մասնագիտությունները, ռաքի խմելու ձևը, կանանց, մոդայամոլությունը, նուրբ քննադատություններով ներկայացնում է բամբասանքները, փողոցների կարգ ու կանոնը, ըստ թաղամասերի ժողովրդի ունեցվածքի մակարդակը, կրոնավորներին, դպրոցները, եկեղեցիները, առևտրականները, ձկնորսներին, գինետները, զվարճանքի վայրերը, շոգենավերը և այլն:
Շիրվանզադե
Ալեքսանդր Շիրվանզադեն (իսկական ազգանունը՝ Մովսիսյան) սովորել է Շամախիի հայոց թեմական և ռուսական գավառական երկդասյան դպրոցներում: Հոր անսպասելի սնանկացման պատճառով պատանին ստիպված թողել է ուսումը և աշխատել:
1878 թ.-ից Շիրվանզադեն թղթակցել է հայկական և ռուսական մամուլին, կատարել գրական առաջին փորձերը: 1883թ. տեղափոխվել է Թիֆլիս: Նույն թվականին «Մշակ» թերթում տպագրվել է նրա առաջին գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, այնուհետև «Գործակատարի հիշատակարանից» վիպակը:
1884թ. «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել «Խնամատար» վիպակը, 1885թ.՝ «Նամուս» վեպը, որով և հայտնի է դարձել: Վեպում նա պատկերել է գավառական քաղաքի սոցիալ-հոգեբանական մթնոլորտը և հետամնաց միջավայրը, որին զոհ են գնում հերոսները:
Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունը հայ ռեալիստական գրականության բարձր նվաճումներից է , այն նոր շրջան է սկզբնավորել հայ գեղարվեստական մտածողության, դրամատուրգիայի պատմության մեջ : Շիրվանզադեն օժտված էր հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով :Բացառիկ է Շիրվանզադեի դերը XX դարի սկզբի հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ: Հանդես է եկել Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Հովհաննես Աբելյանի և ուրիշների մասին հոդվածներով, գրել է «Մելանիա» , «Արտիստը» վիպակները, «Վարդան Ահրումյան» վեպի առաջին մասը, դրամատիկական գործեր՝ «Եվգինե», «Ունե՞ր իրավունք», «Պատվի համար» : Նա իրական կյանքն էր պատկերում իր արատներով , վարք ու բարքով :
Շիրվանզադեի ռեալիստական արվեստը աչքի է ընկնում հենց նրանով , որ ցույց է տալիս թերությունները , մարդկային ոգու փոքրությունը , գրողը ցանկանում է այդ կյանքը տանել դեպի իդեալականացման : Շիրվանզադեի արվեստը ձգտում է իդելաին, փորձում է հաղթահարել ներկա կյանքի տգեղությունը :
Շիրվանզադեի ռեալիզմի բնույթը , նրա էական հատկանիշը բացասական երևույթների քննադատության մեջ է : Օրինակ , հայ գավառական իրականությունը նրա մոտ դուրս է բերված որպես մի անծայրածիր խավարի մի իշխանություն : Հեղինակի մոտ քննադատական ռեալիզմը ըստ էության սոցիալական հիմքեր ունի : Ինչպես նկատել է Մ. Գորկին , թե փոքր տաղանդներն են փառաբանել բուրժուազիային , իսկ մեծերը միայն քննադատել են : Շիրվանզադեն գտնվում է մեծերի շարքում :
Շիրվանզադեն իր ստեղծագործությունների մեջ պատկերում է հայ իրականությունը , որքան էլ հայ կյանքը և գրականությունը առաջ գնալու լիներ , այնուամենայնիվ մեծ դեր են ունեցել նաև Շիրվանզադեի այնպիսի գլուխգործոսները , ինչպես , օրինակ <<Քաոս>> վեպը , << Պատվի համար >> դրաման : Նշանավոր գործեր են նաև <<Նամուս >> վեպը և <<Արտիստը>> :
Ռեալիզմն իր բովանդակությամբ շատ ավելի համապարփակ է այն կապված է իրականության արտացոլման հետ : Շիրվանզադեն միշտ ձգտել է արտացոլել դարաշրջանի աչքի ընկնող հակասությունները : Նա առանձնակի ուշադրություն է դարձրել մտավորականության և հասարակության խնդիրներին :
Շիրվանզադեի ստեղծագործությունները մեծ ազդեցություն են թողել հայ գրականության վրա : Նա մեծ ուսուցիչ է տիպեր ու կոնֆլիկտներ ստեղծելու ՝ կյանքը իր բոլոր կողմերով նկարագրելու արվեստով և չափի զգացումով :