Լևոն Շանթ«Հին աստվածներ»

1․ «Հին աստվածներ» դրամայի իրական և պատրանքային հերոսները:

«Հին աստվածների» հերոսներն են’  Կույր վանականը, Աբեղան, Վանահայրը, Իշխանուհին և իշխանը։ Պատրանքային հերոսն էր Սեդան՝Աբեղայի երազների գեղեցկուհին, Վանականն ու Ճերմակավորը՝ Վանահոր հոգեբանական 2 բևեռները, նաև Միգանույշները, Ալենույշները, Հովիկները։

2․Ի՞նչ իրադարձություն է խախտում Աբեղայի հոգեկան անդորրը:

Սեդային Սևանում փրկելու ժամանակ նա պատահական հպվում է նրան, ինչը խախտում է նրա հոգեբանական անդորրը

3․Ինչո՞ւ է Աբեղան իրեն համարում «կորսված մեղավոր»:

Իրեն արգելված Սեդայի մարմնին դիպչելու համար նա իրեն «կորսված մեղավոր» է համարում: Այդ պատճառով նա ծնկի է իջնում խաչի առաջ և ներողություն խնդրում Աստծուց իր մեղքի համար:

4․«Հին աստվածներ» դրամայի բնագրից օգտվելով՝ ներկայացրե՛ք Իշխանուհուն և Վանահորը. ի՞նչ ընդհանուրություններ և տարբերություններ ունեն նրանք, ո՞րն է նրանց հոգեկան կռվի պատճառը:

Վանահոր կյանքի իմաստը դա Աստծու հանդեպ իր հավատքն է, իսկ Իշխանուհու իմաստը դա սերն է, որ ըստ դրամայի, իր հավատն է:Երբ գալիս է նրանց բաժանման ծանր պահը, Իշխանուհին ասում է  Վանահորը, որ նա ողջ կյանքը միայն օտարությանն ու միայնությանն էր բաժին ընկել։Նա օտար ու միայնակ էր հարազատների կողքին և ամուսնու մահից հետո նա փորձեց իր միայնությունը լրացնել Վանահոր՝ իր միակ սիրո ներկայությամբ։Սակայն Վանահայրը, որ տեսել էր կյանքի վայելքը, վայելել երիտասարդությունը իշխանուհու հետ, այլևս չէր ցանկանում նույն սխալը կրկնել ու հեռանալ տիրոջից։

5․Դրամայից դու՛րս գրեք այն դրվագները, որտեղ երևում է Սեդան, և մեկնաբանե՛ք, թե ինչպիսի կերպար է նա՝ իրական, աներևույթ, ցնորք…:

Փոթորկի թարմ շունչը և Սեդայի մարմնի հպման հիշողությունը Աբեղայի մեջ կյանքի տարերք են արթնացնում։Սեդան Աբեղայի մտքում գալիս է երկրորդ արարում, երբ նա Վանահորը խոստովանում է մեղքը, և դրանից հետո խզվում է կապը Աբեղայի և Վանահոր միջև։Հաջորդ անգամ Սեդայի կերպարը հայտնվում է այն ժամանակ, երբ Սեդան պատկերացնում է իրեն Մեհյանի գավիթում, որտեղ իշխանն ու զինվորները հեթանոսական խնջույք են կազմակերպել։Եվ այն ժամանակ, երբ իշխանը Աբեղային վանում է սեղանի մոտից՝ պնդելով, որ նա կռվի մարդ չէ, Աբեղայի առաջ նորից ծնվում է Սեդայի պատկերը։

Հաջորդ անգամ Սեդայի կերպարը նրա աչքի առաջ է գալիս չորրորդ արարում, երբ Վանահայրը Աբեղային վտարում է կղզուց։Աստիճանաբար Սեդայի պատրանքը Աբեղային հասցնում է խելագարության, և նա ինքնասպան է լինում։

Սեդան պատրանքային գլխավոր կերպարն էր, ով Աբեղայի երևակայությունից էր ծնունդ առել։Այս պատրանքը հանգիստ չտալով Աբեղային՝ կասկած է նաև գցում նրա հավատի մեջ և աբեղային իր անթերի կերպարով ծանոթացնում սիրո, կյանքի վայելքների հետ։

6.Տեսլական, պատրանքային ի՞նչ կերպարներ են հանդես գալիս դրամայում:

Տեսիլական առաջին կերպարն է Սեդան, որի վրա հյուսվում է ողջ դրաման։Մյուսը Ճերմակավորն ու Վանահայրն էին՝  Վանահոր հոգեբանական երկու բևեռը։Տեսլական են նաև  Ալենույշներն ու Միգանույշները, ովքեր ծովի փերիներն են, Հովիկները՝ որպես պատանիներ, Քողավորը, որը ծպտյալ Սեդան էր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s