Մարտի 29-ապրիլի 2: Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Մայիսյան հաղթանակը հնարավորություն տվեց տևական ընդմիջումից հետո վերականգնել հայոց պետականությունը: 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում կնքված հայ-թուրքական հաշտության պայմանագրով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը:

1918 թ. մայիսի 28-ին Թիֆլիսում Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարեց Հայաստանի գավառների գերագույն և միակ իշխանությունը: Կազմավորվեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը և կառավարությունը, վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին, մայրաքաղաք հռչակվեց Երևանը: Հանրապետությունն իր գոյության երկուսուկես տարվա ընթացքում ունեցավ խորհրդարանի երկու կազմ և չորս կառավարություն:

1919 թ. ընտրություններով ձևավորվեցին տեղական կառավարման մարմինները: Զինված ուժերը վերակազմվեցին ռուսական բանակի օրինակով: Ընդունվեց օրենք հայերենը պետական լեզու ճանաչելու մասին: Հաստատվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը, օրհներգը, սահմանվեցին պետական ու ազգային-կրոնական տոները:

Ցուցահանդեսում ներկայացված են.

մայիսյան հերոսամարտերի սխեմա – քարտեզներ, որոնց թվում ճակատամարտի մասնակից Հովհաննես Բաղրամյանի ձեռքով գծված քարտեզի բնօրինակը: Սարդարապատի հերոսամարտի հայկական զորամասերի և նրանց հրամանատարների ցուցակը՝ կազմված պոդպորուչիկ Մ. Մանասերյանի ձեռքով

հայկական զորամիավորումների հրամանատարների՝ գեներալներ Թ. Նազարբեկյանի, Մ. Սիլիկյանի, գնդապետներ Դ. Բեկ- Փիրումյանի, Պ. Բեկ – Փիրումյանի, ինչպես նաև թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավար Արամ Մանուկյանի, լուսանկարներ և անձնական իրեեր

ճակատամարտերի մասնակիցների խմբանկարներ և օգտագործված զենքերի նմուշներ.

Առաջին Հանրապետության կառավարման մարմինները և պետականության խորհրդանիշները, պառլամենտի կողմից ընդունված առաջին օրենքները

ՀՀ առաջին եռագույն դրոշը, ինչպես նաև Ալ. Թամանյանի և Հ. Կոջոյանի հեղինակած զինանշանի լուսանկարը

ՀՀ արտաքին կապերը ներկայացնող փաստաթղթերը՝ առաջին դեսպանների լուսանկարներով

ՀՀ թղթադրամներ, նամականիշներ, որոնք թողարկվել էին Լոնդոնում

Սևրի հաշտության պայմանագրի տեքստը (Հայաստանի քարտեզով), ըստ որի ստեղծվելու էր Միացյալ և Անկախ Հայաստան` 160 000 կմ2, ելքով Սև ծով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: