Ապահովել բոլորի համար ջրի հասանելիություն

Հիմա Հայաստանի 5 խոշոր ջրամբարներում 74 մլն խմ պակաս ջուր է ամբարված, քան նախորդ տարի։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։Ջրային ռեսուրսների տեսանկյունից լուրջ խնդիր է նաև կլիմայի փոփոխությունը՝ տաքացման տեսքով, որը գրանցվում է 1994 թվականից ի վեր:Կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը ջրային ռեսուրսների խոցելիությունը նորմի նկատմամբ կնվազի 15 տոկոսով, 2070-ին՝ 20-25 տոկոսով, 2100-ին՝ 35-40 տոկոսով»,- շեշտեց նա:Նրա խոսքով`Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ 1900 մ 60 սմ է, այսինքն` 15 սմ–ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Փաստեր այսօրվա ջրի դրության մասին

Ի՞նչու է կարով ջրի ապահովությունը
Ջրի սակավության խնդիրն ազդում է համաշխարհային
բնակչության ավելի քան 40%-ի վրա, և, ըստ կանխատեսումների,
այս թիվը մեծանալու է։

Ի՞նչ կարժենա խնդրի լուծումը

Համաշխարհային բանկի խմբի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Առողջապահության համաշխարհային
կազմակերպության կատարած ուսումնասիրության համաձայն՝ 2015-2030 թթ. ջրի և
սանիտարական հիմնական ծառայությունների ընդլայնումն աշխարհի համար կարժենա
տարեկան 28,4 մլրդ ԱՄՆ դոլար կամ 140 երկրների համաշխարհային արտադրանքի
0,10%-ը։

Մարմարիկի ջրամբարը

Այսպիսով մեզ պետք է Կայուն զարգացման նպատակներ , ի՞նչ է դա նշանակում:

Կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ-եր) կազմված են ապագային վերաբերող թիրախներից միջազգային զարգացում։ Դրանք ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպության կողմից և առաջ են մղվում որպես Գլոբալ նպատակներ կայուն զարգացման համար։ Դրանք փոխարինել են Հազարամյակի զարգացման նպատակներին, որոնց ժամկետը լրանում է 2015 թվականի վերջին։ ԿԶՆ-երը իրականացվելու են 2015 թվականից մինչև 2030 թվականը։ Կա 17 նպատակ և 169 յուրահատուկ թիրախ այդ նպատակների համար։

Ծանոթանանք 6 պայմաններին որը ներկայացրել են UNA

  1. Մինչև 2030թ. ձեռք բերել անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն բոլորի համար:
    • Անվտանգ ձևով կառավարվող խմելու ջրի մատակարարման ծառայություններից օգտվող բնակչության համամասնությունը
  2. Մինչև 2030 թ. ձեռք բերել համարժեք և հավասար սանիտարահիգիենիկ պայմաններ բոլորի համար, և վերջ դնել բնական կարիքները դրսում հոգալուն, հատուկ ուշադրություն դարձնելով կանանց, աղջիկների և խոցելի իրավիճակներում գտնվողների կարիքներին
    • Անվտանգ ձևով կառավարվող սանիտարահիգիենիկ ծառայություններից, այդ թվում՝ օճառով և ջրով ձեռքերը լվանալու հարմարությունից օգտվող բնակչության համամասնությունը
  3. Մինչև 2030թ. բարելավել ջրի որակը՝ կրճատելով աղտոտումը, վերացնելով վտանգավոր քիմիկատներ և նյութեր թափելը և նվազեցնելով դրանց արտահոսքերը, կիսով չափ կրճատելով չմաքրվող կեղտաջրերի համամասնությունը և էականորեն մեծացնելով վերամշակումը և անվտանգ վերօգտագործումն ամբողջ աշխարհում:
    • Ջրային ավազանների համամասնությունը շրջակա որակյալ ջրով
    • Անվտանգ ձևով մաքրված կեղտաջրերի համամասնությունը
  4. Մինչև 2030 թ. էականորեն մեծացնել ջրօգտագործման արդյունավետությունը բոլոր ոլորտներում և ապահովել քաղցրահամ ջրի կայուն ջրառը և ջրամատակարարումը՝ լուծելու սակավաջրության խնդիրը և էականորեն կրճատել սակավաջրությունից տառապող մարդկանց թիվը:
    • Ջրօգտագործման արդյունավետության մեջ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունը
    • Ջրի պակասի պատճառած լարվածության (սթրեսի) մակարդակը. մաքուր ջրի ետ քաշվելը գոյություն ունեցող մաքուր ջրի պաշարների հարաբերակցությամբ
  5. Մինչև 2030թ. իրականացնել ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում բոլոր մակարդակներում, այդ թվում՝ համապատասխան դեպքերում, անդրսահմանային գործակցության միջոցով
    • Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման իրականացման աստիճանը (0-100)
    • Անդրսահմանային ջրային ավազանի համամասնությունը ջրային համագործակցության գործառնական պայմանավորվածությամբ
  6. Մինչև 2020թ. պաշտպանել և վերականգնել ջրաէկոհամակարգերը, այդ թվում՝ լեռները, անտառները, ջրաճահճային տարածքները, գետերը, ջրաբեր շերտերը և լճերը
    • Ջրաէկոհամակարգերի չափերի մեջ ժամանակի ընթացքում կատարված փոփոխությունը

Խմելու ջրի պակասի մտահոգությունները կապված են ոչ միայն կլիմայի փոփոխության հետևանքների, այլ նաև մարդու գործունեության հետ, ինչը հանգեցնում է ջրային ռեսուրսների նվազմանը :

Ըստ ՄԱԿ-ի, հեռանկարը սարսափելի է, որ ավելի քան 2.8 միլիարդ մարդ 2025 թ.-ին ջրի լուրջ պակասի է ենթարկվելու: Եկեք հասկանանկ, ոնց է Հայաստանը պայքարում ջրի ու սանիտարական պայմանների հասանելիություն հետ, և ինչ քայլեր իրականացնում:

Վերջում կասեի, որ մենք ,որպես մեր հայրենիքի բնակիչները պետք է ձգտենք, որ
կառավարությունը խնդիրի մասին տեղեկացված լինի , ներդրումներ կատարի ջրի ոլորտի
հետազոտման և զարգացման հարցում ։

Աղբյուրներ 1 2 3 4

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s