Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները:(Դեկտեմբերի 7-11)

Թուրքական իշխանության գլխավոր նպատակներից էր հայոց ազատամարտի մեկ այլ միջնաբերդի՝ Զեյթունի վերջնական հպատակեցումը: 1895թ. ամռանը Զեյթունի և Լեռնային Կիլիկիայի մի շարք այլ բնակավայրերի հայությանը զինված պայքարի նախապատրաստելու համար Զեյթուն են գալիս հնչակյան գործիչներ: Զեյթունի 1895-1896 թթ. ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին: Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը (Նորաշխարհյան)։

Զեյթունի այս հերթական հերոսամարտի լուրը հասնում է նաև Եվրոպա: տուժեց։

1896թ հունվարի 30-ին կողմերի միջև պայմանագիր կնքվեց:

Ըստ համաձայնագրի ապստամբներին շնորհվում էր ընդհանուր ներում: Հնչակյան գործիչները պետության ծախսով անարգել անցնելու էին արտասահման, փախստական հայերը կարող էին անարգել վերադառնալ իրենց բնակավայրերը: Զեյթունում այդուհետ նշանակվելու էր քրիստոնյա կառավարիչ: Հայերը վերադարձնելու էին թշնամուց խլված զենքը: Չեղյալ էին համարվում հարկային ապառքները: Համաձայնագրի իրացման հսկողությունը դրվում էր մեծ տերությունների հյուպատոսների վրա: Հատուկ այդ նպատակի համար գավառի կենտրոն Մարաշում բացվելու էին հյուպատոսություններ: Բայց համաձայնագրի կետերի մեծ մասը չիրականացվեց: Իրագործվեցին միայն Զեյթունում քրիստոնյա կառավարչի (ազգությամբ հույն) նշանակումը, ապստամբներին ներում շնորհելը և երկրորդական բնույթի խնդիրներ:

Զեյթունի 1895-1896թթ. ապստամբությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի առասպել դարձած էջերից է: Անուրանալի է նրա ազդեցությունը ազատագրական պայքարի հետագա ծավալման գործում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s