Արևմտահայերի ազգային սահմանադրության նշանակությունը(Դեկտեմբերի 7-11)

1850-ական թվականներին թանզիմաթի քաղաքականության իրագործման
համեմատ, զարգացման նոր շրջափուլ էր ապրում օսմանյան բարենորոգչական
գաղափարախոսությունը օսմանիզմը: Հաշվի առնելով զուտ քաղաքական բնույթի բարեփոխումների անհրաժեշտությունը Օսմանյան կայսրության պահպանման գործում, այս գաղափարախոսությունը ուղղվում էր կայսրության ժողովուրդների ազգային ինքնորոշման ձգտումների դեմ և դրան էր հակադրում «օսմանցիության» բոլոր ազգություններին թուրքերի մեջ ձուլելու գաղափարը:
Այն ուներ ծայրահեղ հետադիմական բնույթ և կոչված էր արգելակելու հպատակ այլակրոն ժողովուրդների ազգային ու քաղաքական առաջընթացը:

1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերի կրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը ևն) այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»):1853-ին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը, Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857-ին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։

Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

Օսմանյան կառավարությունն ամեն կերպ խոչընդոտել է Ազգային սահմանադրության կիրառումը, իսկ 1896-ին Աբդուլ Համիդ II նույնիսկ արգելել է այն։ 1908-ին, կրկին արտոնվելով, Ազգային սահմանադրությունը գործել է մինչև առաջին աշխարհամարտը (1914–18), երբ Կ. Պոլսի ազգային մարմինների անդամների մեծագույն մասը դարձավ Մեծ եղեռնի զոհ։ 1916-ի օգոստոսի 10-ին երիտթուրքական կառավարությունը «Նոր կանոնադրություն հայոց պատրիարքության վերաբերյալ» օրենքով էական սահմանափակումների է ենթարկել Ազգային սահմանադրությունը, որի գործունեությունը վերջնականապես կասեցվել է հանրապետական Թուրքիայում (թեև որոշ դրույթներ ներկայումս դեռ կիրառվում են)։

Այնուամենայնիվ, Ազգային սահմանադրությունը զգալի հետք է թողել սփյուռքահայ իրականության մեջ։ Նրա հիմնական սկզբունքներն ընկած են ժամանակակից սփյուռքի շատ համայնքների կանոնադրությունների հիմքում (ԱՄՆ, Բուլղարիա, Եգիպտոս, Լիբանան, Հունաստան, Ռումինիա, Սիրիա և այլն)։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության 1992-ին ընդունած կանոնադրության մեջ ուղղակիորեն նշված է, որ վերջինիս հիմքը Ազգային սահմանադրությունն է՝ «իր ոգով և էական սկզբունքներով»։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s