Համայնքային խնդիրներ/նախագիծ/

Տրանսպորտը մեր քաղաքում

Տրանսպորտը մեր քաղաքում բավական խնդրահարույց է:Այս նախագծի շրջանակներում կփորձեմ ներկայացնել խնդիրը , տալ այդ խնդրի լուծման իմ տարբերակը:Վերջին հարյուր տարվա Երևան քաղաքի փոխադրամիջոցների պատմության ընթացում մեր քաղաքն ականատես է եղել ֆայտոնի, ձիաքարշերի, տրամվայների, տրոլեյբուսների:

Էրիվանում XIX դարի վերջին, X դարի սկզբին սկսեց աճել արտադրությունը, նշանակում է` նաև բնակչությունը։ Հետզհետե քաղաքում ոտքով կամ ավանակներին նստած տեղաշարժվելն ավելի բարդացավ. հեռավորությունները մեծացան, իսկ ավանակները չդիմացան ձիերի մրցակցությանը։ Նոր դարն իր հետ հասարակական տրանսպորտի անհրաժեշտություն բերեց։
1904 թվականին ինժեներ Վասիլ Միրզոյանի նախագծով սկսեցին ճանապարհներ կառուցել ձիաքարշի համար։ Շինարարությունը տևեց երկու տարի, մոտ 4 կմ ճանապարհ կառուցվեց երկու գծի համար. երկաթգծի կայարանից մինչև շուկա և Աստաֆյան փողոցից (այժմ Աբովյան) մինչև քաղաքային դատարանի շենք։ Ձիաքարշի փակ էկիպաժը ձիերն էին առաջ մղում։ Մեկ վագոնում ավելի քան 20 մարդ էր տեղավորվում, տոմսերը ներսում վաճառում էր գանձապահը:

Լենինի պողոտա

Այնուամենայնիվ, ձիաքարշն անխափան աշխատեց մինչև 1918 թվականը, քանի դեռ ռազմական գործողությունները չէին քանդել ճանապարհները։Երևանում 1933 թվականին` Ամանորի տոներից անմիջապես հետո, լայն երկաթուղագծով գործարկվեց էլեկտրական տրամվայը։ Այդ ժամանակվանից մինչև 2004 թվականի հունվար, երբ տրամվայը դադարեց աշխատել, այդ փոխադրամիջոցն ամենազովն ու ամենահարմարավետն էր։1949 թվականին գործարկեցին տրոլեյբուսային առաջին երթուղին։ Այն ժամանակվա քաղաքային իշխանությունները նախապատվությունը տալիս էին տրանսպորտային այդ միջոցին։1981 թվականին սկսեց գործել Երևանի մետրոպոլիտենը: Երթուղային տաքսիները Երևանում հայտնվեցին 1980-ականներին:

3854707881_076d9db1fe_z
Երևյան տրամվայ, 2002 թ.

Այժմ գործում են ավտոբուսներ, մասամբ տրոլեյբուս, և
Մեր քաղաքում   որպես հասարակական փոխադրման  միջոց գործում է մետրոն,  ավտոբուսներ, որոշ տեղերում դեռևս տրոլեյբուսներ, վտանգավոր «գազելները», երբեմն իրենց անշնորհք վարորդներով: Հարցումների արդյունքում պարզվում է, որ ամենախնդրահարույցը դա երթուղային տաքսիներն  են:  Ամենամեծ անհարմարությունը մեծաքանակ  մարդկանց տեղափոխելն է, տարվա տարբեր եղանակներին իր տհաճ իրավիճակներում հայտնվելը:

unnamed
Ավտոբուսները այսոր

Իմ մտորումները — մի քանի կետերով կներկայացնեմ այս խնդրի իմ տարբերակները:

  • Ավելացնել ավտոբուսների քանակը
  • Ապահովել ավտոբուսների լավ որակը, որպես վստահելի փոխադրամիջոց
  • Ստեղծել ավտոբուսների հստակ ժամանակացույց, հստակ կանգառներ.ոչ թե ուղևորի կամակորությամբ կանգառներ
  • Ծրագրավորողների ակտիվացում.ստեղծել հարմար ծրագիր ուղևորի ժամանակը խնայելու համար

Այս բոլոր կետերը կօգնեն ուղևորին զգալ հարմարավետ տեղափոխում մի վայրից մյուս վայր:

Յուրաքանչյուրս մեր չափով պետք է հոգանք մեր քաղաքի մասին:

Աղբյուրները՝  https://armeniasputnik.am/columnists/20180715/13246729/armenia-transport-erevan-gazel.html

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s