Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы

Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտ»

 Այս ստեղծագործության մեջ ներկայացված է մի քաղաք, որը ղեկավարում է  գեներալ Օրանգուն: Գեներալի հրամանով ամեն տասնութը լրացած անձինք պետք է մի սրվակ ներարկեին երակների մեջ: Սրվակի մեջ կային քսան փոքրիկ ոսե ձկնիկներ, որոնք ապահովում էին մարդու երջանկությունը: Մարդը զգում էր ձկների շարժումը, անգամ մահը: Վաճառում էին նաև մեկ այլ սրվակ, որը մահացած ձկների համար էր նախատեսված: Ինչպես ասվում է պատմվածքում երջանկության տարրբեր ձևեր կան, կարելի է ասել այսպես <<ձկները>> կարող են լինել տարբեր: Յուրաքանչյուրի համար երջանկությունը տարբեր է: Մարդ կարող է ունենալ շատ քիչ բան, սակայն լինել երջանիկ: Կարծում եմ կարող ենք քաղաքի ղեկավարին համեմատել ներկայիս աշխարհի տարբեր ղեկավարների հետ: Նրանք բոլորն էլ փնտրում են միմիայն շահ: 

 Ստեղծագործությունը կոչվում է <<Փոքրիկ դրախտ>>, սակայն քաղաքը այդքան էլ դրախտ չէր: Իմ կարծիքով դրախտը կարող ենք համեմատել կատարելության ձգտման հետ: Յուրաքանչյուր երկրի ղեկավար, քաղաքի ղեկավար ցանկանում է կատարելության հասցնել իր ղեկավարած տարածքը, սակայն հաճախ կատարելության ձգտումը շեղում է ղեկավարներին ճիշտ ճանապարհից, և սկսում են կատարելագործել իրենց իսկ կյանքը՝ մոռանալով ժողովրդին: Ձկները երբ ներարկում էին մարդկանց երակներում, հետագայում նրանք դա չէին տեսնում: Դա էլ կարող եմ համեմատել այն գործերի և թվացյալ բարեփոխումների հետ, որոնք արվում են պահի ազդեցության տակ և շարունակական բնույթ չեն կրում:

%d такие блоггеры, как: