Վանի համահայկական թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության

 

Վանի համահայկական թագավորության 

Ք.ա. IX դ. 30-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվում են տասնյակ իշխանություններ: Ուրվագծվում են մի քանի կարևոր կենտրոններ, որոնց շուրջ համամախմբված են համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները:Արարատյան դաշտում և դեպի արևմուտք` մինչևՏայք ընկած շրջաններում, Սևանա լճի ավազանում, Սյունիքում և հարակից շրջաններում տարածվում էր Էթիունյան համադաշնությունը: Վերջինիս զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Լճաշենի (Սևանա լճի արևմտյան ափին)պեղումներից հայտնաբերված բացառիկ նյութերը (զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն): Դա փաստորեն Հայկազունների Արարատյան թագավորությունն էր` իր համադաշնությամբ: Լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան շրջաններում ուրվագծվում է Դիաուխիի (Տայք) շուրջ կազմավորված մյուս համադաշնությունը: Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում` Վանի շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը: Ք.ա. IX դարի 80-70-ական թթ. Հայկական լեռնաշխարհի հարավում Նաիրյան երկրների փոխարեն հիշատակվում է մեկ միասնական Նաիրի պետական կազմավորումը: Ք.ա. մոտ 830-ական թվականներին Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքն է հիմնադրում Սարդուրի I-ը (մոտ Ք.ա. 835-825 թթ.): Ասուրերեն գրված Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն կոչում է <<Նաիրի երկրի արքա>> և ներկայանում <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա…>> տիտղոսաշարով: Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում` Նաիրի և Բիայնիլի: Վերջինս կապվում է Վանի անվան հետ, այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն: Աստվածաշնչում այն հիշատակվում է <<Արարատյան թագավորություն>> անվամբ: <<Նաիրի>>, <<Ուրարտու>>, <<Բիայնիլի>> և <<Արարատ>> անուններից բացի, թագավորությունը  երբեմն հիշատակվում է նաև <<Կուտիական երկիր>> անվանումով, ինչը գալիս է Ք.ա. XXIII-XXII դարերից և կշարունակվի նաև Հայկազուն-Երվանդականների ժամանակաշրջանում: Սարդուրի I-ը ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է մեկ անգամ` Ք.ա. 833 թվականին, Սալմանասար III-ի զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն

Հայկազուն Երվանդականների թագավորության

Պարույրի թագավորությանը չվիճակվեց երկար իշխել Հայաստանի քաղաքական թատերաբեմում: Մեկ թագավորության ներքո ամբողջ երկիրը միավորելու գործը իրականացրեց Երվանդական արքայատոհմը, որի իշխանության կենտրոնն սկզբում Այրարատն էր: Պատմահայրը շփոթում է Վանի թագավոր Արամին Երվանդական Արամանիի հետ, որին նա նույնպես Արամ է կոչում: Վերջինս պայքար է սկսում օտար զավթիչների դեմ, ջախջախում նրանց առաջնորդ կութար Մադեսի զորքերը, իսկ Մադեսին հրամայում գամել Արմավիրի պարսպի աշտարակին: Արամանին, որ իր մայրաքաղաք դարձրեց Արմավիրը, հանդես բերեց մեծ քաղաքագետի և զինվորական գործչի հատկություններ: Դաշնակցելով մարերի հետ՝ նա գրավեց Ասորեստանի դաշտի մեծ մասը: Նա մեծ բանակով արշավանք է ձեռնարկում դեպի արևմուտք՝ գրավելով Մաժակ (հետագայում՝ Կեսարիա) քաղաքը և Հայաստանի սահմանները հասցնելով մինչև Սև ծովի ափերը: Ռազմական և քաղաքական այս հաջողությունների շնորհիվ Հայաստանի Երվանդականների թագավորությունը վերածվում է Առաջավոր Ասիայի կարևոր պետության:

Նմանություններ

  1.  համահայկական թագավորություններից են
  2.  իապետական են եղել, ունեցել են միապետ թագավոր
  3.  գործակալություններ են եղել
  4. տարբերություններ
  5. ռազմական ուժով
  6. տնտեսական
  7. մշակութային կյանքով
  8.  դիցարանով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: